Քաղաքական

18.05.2019 18:45

Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան

Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան

Վստահ եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատարանի որոշումը լուրջ ազդեցություն կունենա ինչպես իրավական գործընթացների վրա Հայաստանում, այնպես էլ մեր ներքաղաքական համերաշխության տեսանկյունից մեծ նշանակություն կունենա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Պետք է իմ գոհունակությունը հայտնեմ դատարանի որոշման կապակցությամբ, որով վերացվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ապօրինի կալանքը։ Ես կարծում եմ, որ սա արդար որոշում էր։ Վստահ եմ, որ այս որոշումը լուրջ ազդեցություն կունենա ընդհանրապես իրավական գործընթացների վրա Հայաստանում, այնպես էլ մեր ներքաղաքական համերաշխության տեսանկյունից մեծ նշանակություն կունենա»,–նշեց նա։

Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ. «Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բոլոր կողմնակիցներին ու աջակիցներին, այն քաղաքացիներին, որոնց չեմ ճանաչում, բայց որոնք իրենց մեծ աջակցություն են ցուցաբերել անցած օրերին և ամիսներին, Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանին ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, բոլոր քաղաքական գործիչներին, կուսակցություններին, որոնք աջակցել են մեզ, հայտնում եմ շնորհակալություն։ Կարծում եմ՝ առաջիկայում կստեղծվի հնարավորություն, որ պարոն Քոչարյանը հանդիպի նրանց հետ»։

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթվա սկզբին՝ ամենայն հավանականությամբ երկուշաբթի, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը կտեղեկացնի հանրությանը, թե ինչ ծրագրեր ունի Ռոբերտ Քոչարյանը։

Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ հսկայական ճնշում կար դատարանի վրա, ինչն ապացուցվեց նաեւ այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառումով. «Ուրախ եմ, որ դատարանն այդ ճնշումներին չի տրվել եւ արդար որոշում է կայացրել»։

Իսկ Հայկ Սարգսյանի գրառման գնահատական Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հրաժարվեց տալ. «Դրա գնահատականը թողնում եմ հանրությանը»։

Նա, սակայն, մտահոգություն հայտնեց, որ սոցցանցերում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր են հնչում. «Ինչ–որ ստահակներ սկսել են տարածել դատավորի տան հասցեն եւ հաշվեհարդարի կոչեր անել, սա անթույլատրելի է եւ դրանով իրավապահները պետք է զբաղվեն»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։