Կարծիք

18.05.2019 16:00


Իշխանությունը ջախջախվում է դատարանի դահլիճում

Իշխանությունը ջախջախվում է դատարանի դահլիճում

Իշխանությունը ջախջախվում է դատարանի դահլիճում, բացահայտ պարտվում` տեղեկատվական դաշտում և խայտառակվում է փողոցում

Այսօր՝ ժամը 16-17-ը, ի աջակցություն 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի, լինելու եմ Նոր Նորքի դատարանի դիմաց: Տեղում կմեկնաբանեմ, թե ինչու եմ մասնակցում բողոքի ակցիային, իսկ մինչ այդ մի քանի հռետորական հարցեր.
Բա ասում էիք՝ Քոչարյանը աջակիցներ չունի՞ էս երկրում: Ով՝ ով, բայց դուք գիտեք, չէ՞ (հատուկ ծառայությունների սվոդկեքով), որ դատարանի դիմաց ԲԱՑԱՌԱՊԵՍ Քոչարյանի աջակիցներն են, իսկ ձեր իշխանությանը դեմ բազմաթիվ ուժային կենտրոններ դեռ չեն մասնակցում էդ ակցիաներին:
Տեսնում եք, չէ՞, որ գնալով էդ աջակիցների թիվն ավելանում է, ու լավ հասկանում եք, չէ՞, որ դատարանի դիմաց հավաքվածները Քոչարյանի կողմնակիցների՝ ամենածայրահեղ տրամադրված զանգվածից են, ու դուք օր օրի էդ լատենտ աջակիցներին դարձնում եք ակտիվ մասնակիցներ: Այսպես շարունակելու դեպքում Քոչարյանի դատավարությունը վերածվելու է ձեր իշխանության ռազմավարական ձախողման հիմնական ուղղություններից մեկը:

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը