Քաղաքական

18.05.2019 15:45

Փաստաբանների պալատի նախագահը՝ պատգամավորի աղմկահարույց կոչի մասին

Փաստաբանների պալատի նախագահը՝ պատգամավորի աղմկահարույց կոչի մասին

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառմանը՝ մեջբերում կատարելով ՀՀ դատական օրենսգրքից․

«ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը: Եթե Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է իրեն մեղսագրված արարքներում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի: Բայց մեղավորության հարցը պետք է լուծի ՄԻԱՅՆ անկախ դատարանը՝ մրցակցության, կողմերի հավասարության, անմեղության կանխավարկածի և այլ սկզբունքների պահպանմամբ իրականացված դատավարության արդյունքով: Հակառակ դեպքում այդ գործընթացը կվերածվի վրեժխնդրության ակտի՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն դատարանի հասցեին կոնկրետ գործով արտահայտվելու ժամանակ: Դատարանի գործունեությանը չի կարող միջամտել նաև հասարակությունը»,- գրել է Զոհրաբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։