Քաղաքացի Մուրադն ամենևին չի հասկանում, թե ինչ է ԱԺ պատգամավորի մանդատը
Եթե քաղաքացի Պողոսը կամ էլ, օրինակ, Խաղաղություն Երեւանից՝ Բաքու ֆեյսբուքյան ենթադրյալ էջը, իր պատին կոչ է անում քաղաքացիներին գնալ դատարան ու դատարանին ինչ-որ բան ՍՏԻՊԵԼ, ուրեմն քաղաքացի Պողոսը կամ էլ, օրինակ, Խաղաղություն Երեւանից՝ Բաքու ֆեյսբուքյան էջը, հակապետական գործողություններ են անում եւ պարզապես չգիտեն՝ ինչ է պետությունը եւ դրա անքակտելի մաս դատական իշխանությունը: Իսկ եթե քաղաքացի Մուրադը իր էջում վերցնում ու դնում է քաղաքացի Պողոսի կամ, օրինակ, Խաղաղություն Երեւանից՝ Բաքու ֆեյսբուքյան ենթադրյալ էջի վերոհիշյալ ենթադրյալ գրառումը՝ լինելով Ազգային ժողովի պատգամավոր, ուրեմն քաղաքացի Մուրադը ոչ միայն չգիտի, թե ինչ է պետությունն ու դրա անքակտելի մաս դատարանը, այլեւ ամենեւին չի հասկանում, թե ինչ է ԱԺ պատգամավորի մանդատը ու ամեն անգամ այն տեսնելիս չի հասկանում դրա իմաստը, նշանակությունը եւ դրանով ստանձնած պատասխանատվությունն ու դրա չափը: Իսկ եթե քաղաքացի Մուրադը, որը նաեւ ԱԺ պատգամավոր է, այս ենթադրյալ գրառումը դնում է իր պատին, ապա ջնջում, ուրեմն կա ինչ-որ անտեսանելի ուժ, որը կարող է ստիպել ԱԺ պատգամավորներին իրենց պատերին դնել ինչ-որ բան ու մանավանդ իրենց պատերից ջնջել ինչ-որ բաներ:
Քաղաքացի Մուրադն ամենևին չի հասկանում, թե ինչ է ԱԺ պատգամավորի մանդատը
Եթե քաղաքացի Պողոսը կամ էլ, օրինակ, Խաղաղություն Երեւանից՝ Բաքու ֆեյսբուքյան ենթադրյալ էջը, իր պատին կոչ է անում քաղաքացիներին գնալ դատարան ու դատարանին ինչ-որ բան ՍՏԻՊԵԼ, ուրեմն քաղաքացի Պողոսը կամ էլ, օրինակ, Խաղաղություն Երեւանից՝ Բաքու ֆեյսբուքյան էջը, հակապետական գործողություններ են անում եւ պարզապես չգիտեն՝ ինչ է պետությունը եւ դրա անքակտելի մաս դատական իշխանությունը:
Իսկ եթե քաղաքացի Մուրադը իր էջում վերցնում ու դնում է քաղաքացի Պողոսի կամ, օրինակ, Խաղաղություն Երեւանից՝ Բաքու ֆեյսբուքյան ենթադրյալ էջի վերոհիշյալ ենթադրյալ գրառումը՝ լինելով Ազգային ժողովի պատգամավոր, ուրեմն քաղաքացի Մուրադը ոչ միայն չգիտի, թե ինչ է պետությունն ու դրա անքակտելի մաս դատարանը, այլեւ ամենեւին չի հասկանում, թե ինչ է ԱԺ պատգամավորի մանդատը ու ամեն անգամ այն տեսնելիս չի հասկանում դրա իմաստը, նշանակությունը եւ դրանով ստանձնած պատասխանատվությունն ու դրա չափը:
Իսկ եթե քաղաքացի Մուրադը, որը նաեւ ԱԺ պատգամավոր է, այս ենթադրյալ գրառումը դնում է իր պատին, ապա ջնջում, ուրեմն կա ինչ-որ անտեսանելի ուժ, որը կարող է ստիպել ԱԺ պատգամավորներին իրենց պատերին դնել ինչ-որ բան ու մանավանդ իրենց պատերից ջնջել ինչ-որ բաներ:
Հովիկ Աֆյանի ֆեյսբուքյան էջից