Կարծիք

18.05.2019 12:10


Դուք որտեղի՞ց ունեք տեղեկություններ, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը

Դուք որտեղի՞ց ունեք տեղեկություններ, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը

Չեմ դադարում հիասթափվել ու զարմանալ...
Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե իշխանական ուժն առհասարակ իրավունք ունի նման հայտարարություններ կատարել, թե ոչ, արդյոք հասկանո՞ւմ են, որ սա անթաքույց ճնշում է դատարանի վրա, թե ոչ... բայց նախադասությունները, որ ընտրվում են ինչ-որ բան ասելու, առավել խնդրահարույց են դարձնում իրավիճակը։
Ինչ է նշանակում. «Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների, և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը»։

Նախ՝ ցավալի է, որ մարդիկ գիտեն, թե դատավորը Ռոբերտ Քոչարյանինն է... Բայց ամենակարևորը՝ ընկերնե՛ր, դուք որտեղի՞ց ունեք տեղեկություններ, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը, ո՞վ է դա իմացել, ինչպե՞ս է ձեզ այդ մասին ասել, այդ ի՞նչ ճնշումներ են... Դուք հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում, առհասարակ մտածո՞ւմ եք, թե հրապարակային ինչ եք խոսում, հասկանո՞ւմ եք, որ մեկ պարբերության մեջ ներկայացնում եք մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ։
Հ.Գ. Եվրոպական դատարանին միշտ «զարմանալու» առիթներ տվել է Հայաստանը, բայց կարծես հիմա որոշել եք այդ կառույցը շոկային թերապիաի ենթարկել։

60884709_2485500031468995_6767710939039924224_n
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը