Եթե այդքան անաչառ եք, անհապաղ քրեական գործ հարուցեք Հայկ Սարգսյանի նկատմամբ
Գլխավոր դատախազության եւ գլխավոր դատախազի քաղաքականացումը
Այս շաբաթ դատախազությունը հաղթեց շաբաթվա զարմանք անվանակարգում, սակայն քանի որ մենք այլեւս չենք ուզում զարմանալ, փոքրիկ ուղեցույց։ • Մի շարք միջազգային փաստաթղթերով եւ ուղեցույցներով, օրինակ, ԵԽ նախարարների կոմիտեի Եվրոպական դատախազների խորհդատվական խորհրդի կարծիքների համաձայն՝ իրենց պարտականությունները կատարելիս դատախազները պետք է հարգեն անմեղության կանխավարկածը, արդար դատաքննության իրավունքը, կողմերի զենքների հավասարությունը, իշխանությունների տարանջատումը, դատարանի վերջնական որոշման պարտադիրությունը։ Միեւնույն ժամանակ, շեշտադրվում է, որ դատախազությունը պետք է հարգի մեդիայի ազատությունը։ - Ինչը նշանակում է, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսին վերաբերող ընդամենը մեկ հայտարարության մեջ դատախազությունը չպետք է հաջողեր ոչ միայն կոպտորեն ոտնահարել մի շարք հիմնարար սկզբունքներ (կիսատ պռատ ցոցմունքներ եւ այլ) եւ մինչեւ դատարանի վերջնական որոշումը հանրության հրամցներ իր որոշումը, թե ով է ճիշտ, ով է սխալ, այլ նաեւ սպառնար մամուլին ՝դրանով ոտնձգելով երկրում խոսքի ազատությանը։ • ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն՝ դատախազությունը հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ։
-Ինչը նշանակում է, որ դատախազությունը պետք է հետեւի, որ Քննչական կոմիտեն զավեշատալի մեղադրանքներ չառաջադի, ավելին՝ դրանց հիման վրա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնի դատարան։ Երեկ իհարկե, բոլորս զավեշտով գնահատեցինք Քննչական կոմիտեի վերաբերմունքը մեր իրականությունում շշի բազմաֆունկցիոնալության նկատմամբ, սակայն կարծում եմ՝ այդ քննարկումները շեղեցին ամենակարեւորից, որ ինքին արարք, այսինքն՝ խուլիգանություն չկար՝ շշով, թե առանց։ Այս առումով կարեւոր է Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, որ որ խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Դա նշանակում է, որ մեղավոր անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորում հանրության հանդեպ, այլեւ ցանկանում է կատարել այդ գործողությունները: Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով։ Ակնհայտ է, որ հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որում բացակայում է Վճռաբեկ դատարանի վերոգյալ դիրքորոշմամբ սահմանված հատկանիշները, չի կարող դիտարկվել որպես խուլիգանություն։ Եթե ամեն դեպքում իրավապահ համակարգի կողմից որդեգրվի այլ մոտեցում, ուզում եմ ծանուցել բոլորին, ովքեր հավաքների մասնակցելու ցանկություն ունեն։ Հետայսու, եթե դուք մասնակցեք որեւէ հանրահավաքի եւ ստեղծվի իրավիճակ, որ հնչեցնենք կոպիտ արտահայտություններ ու դրան էլ գումարվի թեթեւ հրմշտոցը(այսինքն՝ հանրահավաքների 90 տոկոս դեպքերում), ապա ձեզ ամենայն հավանականությամբ կառաջադրվի մեղադրանք խուլիգանության համար։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացում երկրում ցուցարարը սահուն կերպով վերածվեց շարքային խուլիգանի
• Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն դատախազությունը հարուցում է քրեական հետապնդում։ -Ինչ է սա նշանակում։ Նվազագույնը կարդալ պատգամավոր Հայկ Սարգսյանի այսօրվա կոչ-ցասումը դատավորին որոշումներ կայացնելու հարկադրելու վերաբերյալ։ Հարգելի դատախազություն, այսօր պատգամավորը ընդամենը մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմերի բույլ՝ սկսած արադարադատության իրականցման խոչընդոտելուց, սահմանադրական կարգի տապալումից վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։ Եթե այդքան անաչառ եք, անհապաղ քրեական գործ հարուցեք Հայկ Սարգսյանի նկատմամբ։
Հ.Գ. Անկախ նրանից պատգամավորը գրառումը ջնջել է, թե ոչ անհապաղ պետք է հարուցել քրեական գործ, քանի որ միտումը ակնհայտ է։ Վարչապետը ճիշտ էր, մտածեք, նոր խոսեք։
Եթե այդքան անաչառ եք, անհապաղ քրեական գործ հարուցեք Հայկ Սարգսյանի նկատմամբ
Գլխավոր դատախազության եւ գլխավոր դատախազի քաղաքականացումը
Այս շաբաթ դատախազությունը հաղթեց շաբաթվա զարմանք անվանակարգում, սակայն քանի որ մենք այլեւս չենք ուզում զարմանալ, փոքրիկ ուղեցույց։
• Մի շարք միջազգային փաստաթղթերով եւ ուղեցույցներով, օրինակ, ԵԽ նախարարների կոմիտեի Եվրոպական դատախազների խորհդատվական խորհրդի կարծիքների համաձայն՝ իրենց պարտականությունները կատարելիս դատախազները պետք է հարգեն անմեղության կանխավարկածը, արդար դատաքննության իրավունքը, կողմերի զենքների հավասարությունը, իշխանությունների տարանջատումը, դատարանի վերջնական որոշման պարտադիրությունը։ Միեւնույն ժամանակ, շեշտադրվում է, որ դատախազությունը պետք է հարգի մեդիայի ազատությունը։
- Ինչը նշանակում է, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսին վերաբերող ընդամենը մեկ հայտարարության մեջ դատախազությունը չպետք է հաջողեր ոչ միայն կոպտորեն ոտնահարել մի շարք հիմնարար սկզբունքներ (կիսատ պռատ ցոցմունքներ եւ այլ) եւ մինչեւ դատարանի վերջնական որոշումը հանրության հրամցներ իր որոշումը, թե ով է ճիշտ, ով է սխալ, այլ նաեւ սպառնար մամուլին ՝դրանով ոտնձգելով երկրում խոսքի ազատությանը։
• ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն՝ դատախազությունը հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ։
-Ինչը նշանակում է, որ դատախազությունը պետք է հետեւի, որ Քննչական կոմիտեն զավեշատալի մեղադրանքներ չառաջադի, ավելին՝ դրանց հիման վրա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնի դատարան։ Երեկ իհարկե, բոլորս զավեշտով գնահատեցինք Քննչական կոմիտեի վերաբերմունքը մեր իրականությունում շշի բազմաֆունկցիոնալության նկատմամբ, սակայն կարծում եմ՝ այդ քննարկումները շեղեցին ամենակարեւորից, որ ինքին արարք, այսինքն՝ խուլիգանություն չկար՝ շշով, թե առանց։ Այս առումով կարեւոր է Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, որ որ խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Դա նշանակում է, որ մեղավոր անձը ոչ միայն գիտակցում է, որ իր գործողություններով խախտում է հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորում հանրության հանդեպ, այլեւ ցանկանում է կատարել այդ գործողությունները: Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով։ Ակնհայտ է, որ հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որում բացակայում է Վճռաբեկ դատարանի վերոգյալ դիրքորոշմամբ սահմանված հատկանիշները, չի կարող դիտարկվել որպես խուլիգանություն։ Եթե ամեն դեպքում իրավապահ համակարգի կողմից որդեգրվի այլ մոտեցում, ուզում եմ ծանուցել բոլորին, ովքեր հավաքների մասնակցելու ցանկություն ունեն։ Հետայսու, եթե դուք մասնակցեք որեւէ հանրահավաքի եւ ստեղծվի իրավիճակ, որ հնչեցնենք կոպիտ արտահայտություններ ու դրան էլ գումարվի թեթեւ հրմշտոցը(այսինքն՝ հանրահավաքների 90 տոկոս դեպքերում), ապա ձեզ ամենայն հավանականությամբ կառաջադրվի մեղադրանք խուլիգանության համար։
Այսինքն՝ մեկ տարվա ընթացում երկրում ցուցարարը սահուն կերպով վերածվեց շարքային խուլիգանի
• Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն դատախազությունը հարուցում է քրեական հետապնդում։
-Ինչ է սա նշանակում։ Նվազագույնը կարդալ պատգամավոր Հայկ Սարգսյանի այսօրվա կոչ-ցասումը դատավորին որոշումներ կայացնելու հարկադրելու վերաբերյալ։ Հարգելի դատախազություն, այսօր պատգամավորը ընդամենը մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմերի բույլ՝ սկսած արադարադատության իրականցման խոչընդոտելուց, սահմանադրական կարգի տապալումից վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։ Եթե այդքան անաչառ եք, անհապաղ քրեական գործ հարուցեք Հայկ Սարգսյանի նկատմամբ։
Հ.Գ. Անկախ նրանից պատգամավորը գրառումը ջնջել է, թե ոչ անհապաղ պետք է հարուցել քրեական գործ, քանի որ միտումը ակնհայտ է։ Վարչապետը ճիշտ էր, մտածեք, նոր խոսեք։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից