Լրահոս

18.05.2019 09:30

Արթուր Դավթյանի մարդիկ գիշերն ահաբեկել են Գառնիկ Իսագուլյանին

Արթուր Դավթյանի մարդիկ գիշերն ահաբեկել են Գառնիկ Իսագուլյանին

Երեկ գիշերը ժամը երեքի մոտակայքում տարբեր համարներից Գառնիկ Իսագուլյանը ստացել է հեռախոսազանգեր, որտեղ հնչել են սպառնալիքներ Իսագուլյանի ու իր ընտանիքի հասցեին, մասնավորապես հետևյալ բովանդակությամբ. «Չհամարձակվես Արթուր Դավթյանի հասցեին որևէ քննադատություն հնչեցնել»:

Գառնիկ Իսագուլյանն անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանն ու ԱԱԾ-ին: Ընթանում է քննություն:

Հիշեցնենք, որ երեկ Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Գառնիկ Իսագուլյանը, խոսելով Արթուր Դավթյանի մասին, վերջինիս հայացքը նույնացրել էր Սաֆարովի հայացքի հետ և նշել, որ Արթուր Դավթյանի գործողությունները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կարող է ուրախացնել թուրքերին:

Աղբյուրը՝ hayeli.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։