Կարծիք

18.05.2019 08:09


Այդ երբվանի՞ց է ջրի շիշը զենք դարձել, պարոնա՛յք

Այդ երբվանի՞ց է ջրի շիշը զենք դարձել, պարոնա՛յք

5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի դեմ հարուցված քրեական խայտառակ գործը, այն էլ՝ Գասպարիի նման կլյաուզնիկ դեմքի ցուցմունքով, վերջնականապես ապացուցեց, որ մենք ապրում ենք աբսուրդի թատրոնում:

Քոչարյանի աջակից լինելն այսօր հետապնդվում է: Հետապնդվում է նաև ազատ մամուլն ու հեռուստատեսությունը: Այս ամենը գեներացված երևում է Թավադյանի դեմ սկսված արշավի համատեքստում:

Եվ ի՞նչն է ամենազավեշտալին: Այն, որ Թավադյանին մեղսագրված հանցանքը կայանում է Գասպարիին ջրի պլաստիկե շշով հարվածելու մեջ: Նախ՝ նշենք, որ ոչ ոք Գասպարիի դեմքին շշով չի հարվածել, իսկ եթե անգամ հարվածել է, ինչու է այդ չարաբաստիկ շիշը համարվում զենք:

Եվ եթե իսկապես ջրի պլաստիկե շիշը զենք է, ապա ՀՀ Պաշտպանության նախարարությունը կարող է հետայսու մարտական զենք ու զինամթերք գնելու փոխարեն ձեռք բերել մեծ քանակությամբ այդպիսի շշեր՝ երկրի անվտանգությունը և բանակի մարտունակությունը ապահովելու նպատակով:
Ծիծաղելի է, չէ՞: Ինչպես ասում էր դասականը, ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ:

Իսկ դուք հիշո՞ւմ եք, բարեկամներ, թե թավշյա իշխանափոխության օրերին Սասուն Միքայելյանը ինչ էնտուզիազմով էր ջրի շիշը շպրտում ոստիկանության գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի ուղղությամբ: Հիմա դա հանցանք է, թե՞ ոչ: Սասունի դեպքում շիշը զե՞նք է, թե՞ ոչ:

Ամեն չափ ու սահման անցնում են գործող իշխանությունները՝ յուրայիններին գնալով լկտիացնելով, իսկ քաղաքական հակառակորդներին ամեն գնով չեզոքացնելով:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը