Կարծիք

17.05.2019 16:55


Եթե Մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը դուռը չբացեց Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջ, Նիկոլ Փաշինյանն ինչո՞վ է պակաս

Եթե Մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը դուռը չբացեց Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջ, Նիկոլ Փաշինյանն ինչո՞վ է պակաս

Մի բան ասեմ` չծիծաղեք...

Հայկական ռադիոյին հարց են տալիս` կարո՞ղ է այնպես լինել, որ Արցախի հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահները գան, հասնեն Երեւան, 500 հազարական դրամ մուծեն Արցախի հերոս, ԼՂՀ առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու համար, եւ ժողովրդի վարչապետը մերժի` չբավարարի միջնորդությունը։

Հայկական ռադիոն պատասխանում է՝ մեծ աշխարհ է, կպատահի` եթե Մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը դուռը չբացեց Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջ` շքամուտքից հետ ուղարկեց եւ աղմուկով շրխկացրեց դուռը նրա հետեւից, Նիկոլ Փաշինյանն ինչո՞վ է պակաս, ինչո՞ւ չպետք է չորով մերժի Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին եւ ձեռնունայն տուն ուղարկի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը