Կարծիք

17.05.2019 14:32


Այսօր քննչական բաժին է հրավիրվել 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը

Այսօր քննչական բաժին է հրավիրվել 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը

Մեր ունեցած տեղեկություններով, այսօր ժամը 15:00-ին քննչական բաժին է հրավիրվել 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը՝ Վարդգես Գասպարիի դեմ իբր կիրառված բռնության գործով: Հրավիրվել է որպես վկա, բայց ճանաչելով այս իշխանություններին, կարող ենք եզրակացնել, որ գուցե մեղադրանք առաջադրեն և կալանավորեն:

Ի՞նչ է տեղի ունեցել 4 օր առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ, դատարանի բակում:
Ինքս այդ ժամանակ գտնվել եմ դահլիճի ներսում, սակայն ընկերներիս պատմածով՝ ընդհանուր քաշքշոցի ընթացքում Քոչարյանի աջակիցները վերցրել են Վարդգես Գասպարիի ձեռքի պլակատը և պատռել: Որևէ այլ գործողություն տեղի չի ունեցել: Սակայն Գասպարին ոստիկանությունում պնդել է, թե շշով հարվածել են իր դեմքին, ու արել է դա Արմեն Թավադյանը:

Հիմա, փաստորեն, կարվում է հերթական քրեական գործը:
Բոլորին է հայտնի, որ Թավադյանը Քոչարյանի մտերիմն է:
Ուրեմն ի՞նչ է ստացվում, հարգելիներս:

Ով Քոչարյանի հետ առնչություն ունի, պետք է այս երկրում ենթարկվի հետապնդմա՞ն:
Այդպե՞ս եք կառուցում իրավական երկիր:
Թե՞ պետությունը դարձել է Նիկոլի բոստանը՝ վրաներս խաբար չկա:
Ամոթ և խայտառակություն ՝ այլ բառ չկա:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը