Կարծիք

17.05.2019 11:03


Եթե նախկինում իրավապահ համակարգը կախյալ էր, ապա հիմա այն կախված է պարանից

Եթե նախկինում իրավապահ համակարգը կախյալ էր, ապա հիմա այն կախված է պարանից

Եթե նախկինում իրավապահ համակարգը կախյալ էր, ապա հիմա այն կախված է պարանից ու թպրտալով ինքն իրեն «զարմանալիորեն» ճոճում է՝ ավելի սեղմելով օղակը…Գուցե իր նվիրվածությունը գործող վարչակարգին ապացուցելու կամ համոզիչ ներկայացնելու նպատակով: Եվ դա աչք է ծակում ու խիստ ակնառու է…

«Գերսկզբունքային ու ազնիվ» ներկայացող պաշտոնյաները քննադատելով իրենց համակարգի նախկին ղեկավարների աշխատաոճը՝ իրենց կոլեգաներին, իրենք նույնպես հաճույքով կրկնում կամ կատարելագործում են այն: «Սկզբունքայնությամբ» և անցյալի քննադատությամբ տարված՝ մոռանում են ասել, թե որտեղ էր այդ տարիներին «պաղկված» իրենց տղամարդկությունն ու անաչառությունը, և ինչու ձայն ու ծպտուն անգամ չէին հանում: Եթե վախեցել են ավելի վատ, ուրեմն հիմա էլ են վախենում: Եվ, բնականաբար, կրկնում նախորդներին…

Արտակարգ իրավաբանական գիտելիքներ պետք չէ ունենալ, որպեսզի հասկանաս, որ կարված գործերն անտաղանդ, վատ, հաճախ նաև փինաչի «դերձակի» ձեռքի գործ է: Զռռացող, աղաղակող ու անտրամաբանական, իրավաբանության պահանջված ու կամայական մեկնաբանություններով…

Այո՛, նախկին իշխանությունները մեղք ունեն, որ չկանխեցին ընդհարումը, լիարժեք չպահպանեցին հասարակական կարգը: Սակայն, նաև մարտիմեկյան իսկական հրահրիչները, կազմակերպիչները, պատասխանատուները, այդ ընդհարումներից հրճվողները, ցուցարարներին լքող, փախչողներն, այդ գիշեր հանգիստ, անվրդով քնողներն այդպես էլ հիմնականում չպատժվեցին՝ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը