Նիկոլ Փաշինյանի համար սա լավագույն առիթն է՝ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը
Եթե գլոբալ նայենք, ապա դատավորի, դատախազի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի համար սա լավագույն առիթն է՝ փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ու այդ կերպ փորձել դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Առավել ևս, որ խոսքն ընդամենը կալանքը որպես խափանման միջոց մեկ այլ խափանման միջոցով փոխելու մասին է, և այն որևէ առումով չի կարող խոչընդոտել առկա քրեական գործի քննությանը։
Եթե նախաքննական մարմինը և իրենց հետևում կանգնած Նիկոլ Փաշինյանը վստահ են, որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր են, դրանից հետո թող մի 3 տարի մանրակրկիտ, վկա առ վկա քննեն այդ գործը դատարանում, առավել ևս որ ակնհայտորեն խափանման միջոց կալանքը փոխելուց հետո Ռոբերտ Քոչարյանը ոչ մի տեղ չի փախնելու՝ փախնող լիներ իր ոտքով չէր ներկայանա քննչական մարմիններին։
Այդ քայլը թույլ կտա Նիկոլին ոչ միայն փորձել փարատել անձնական վրեժխնդրության մասին բավականին հիմնավոր կասկածները, այլ նաև ձգտել ստեղծել ավելի լուրջ հարաբերություններ Մոսկվայի ու Արցախյան ռազմաքաղաքական էլիտայի հետ։ Այդ թվում՝ չխորացնել անջրպետը Արցախյան և Երևանյան հասարակությունների միջև։ Երևանյան շարքային տեղաբնակին մի տեսակ դժվար է հասկանալ, որ ինչքան էլ ծանր և զրկանքներով լի եղած լինեն իր համար Արցախյան առաջին պատերազմի տարիները, բայց գլոբալ առումով այնտեղ մեկնած ու անմիջականորեն պատերազմին մասնակցած անձանիցից զատ, իրենք այդ պատերազմի մասին ունեն որոշակի պատկերացում զուտ տեսահոլովակներից, լրատվությունից, ինչպես նաև լույսի, գազի և սննդի անհրաժեշտ պարագաների սահմանափակամումներից։ Այնինչ արցախաբնակի համար, դա ամենաօրյա մահվան վտանգներից զատ, եղել է սովի, մշտապես նկուղներում պատսպարվելու, ռումբերի տարափի և պատերազմական սարսափների տակ անցկացրած կյանք, ու այս կապակցությամբ արցախահայության մի զգալի հատվածի համար Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է ոչ միայն իրենց մարտական ընկերը ու մի մարդ, որը ակտիվ մասնակցել է Արցախյան ազատամարտին, այլև որ ինքն ու իր ընտանիքը իրենց հետ միասին են անցել այդ պատերազմական սարսափները՝ նկուղներում և ռումբերի տակ։
Նիկոլին տրված է ունիկալ հնարավորություն կանգնացնելու տարբեր քաղաքական ու տեղայնական խմբերի կողմից օր օրի խորացող հակասությունները, ու վեր կանգնելու նեղ անձնական զգացումներից՝ Հայոց աշխարհի վարչապետը պետք է փորձի հանդես գալ որպես բոլորի վարչապետ, անկախ անցյալում այս կամ այն գործչի հետ ունեցած հակասություններից․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից