Լրահոս

17.05.2019 10:20

Այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ մոտ 600 քմ խաղողի այգի

Այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ մոտ 600 քմ խաղողի այգի

Մայիսի 15-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող տարածքում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ խնձորենի, Սիսիան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 30 դեկորատիվ ծառ, Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին՝ մոտ 750 քմ խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 600 քմ խաղողի այգի ու 4 ծիրանենի, Ջերմուկ քաղաքի «Գլաձոր» առողջարանի մոտակայքում այրվել է 50 քմ խոտածածկույթ, Աբովյան քաղաքի Ակունք գյուղում՝ «Դրախտ» ռեստորանի ետնամասում՝ 3000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 6 դեկորատիվ ծառ և 3 թփուտ, Երևան քաղաքի Արին-Բերդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող «Երևան ՋԷԿ»-ի տարածքում՝ 400 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։