Քոչարյանի դատավարությունը սոցիալական ցանցերում վերածվեց Արցախի դեմ դատավարության
Քոչարյանի դատավարությունը սոցիալական ցանցերում վերածվեց Արցախի դեմ դատավարության։
Ներազգային ատելությունը հերթական անգամ բորբոքվեց ու, կարծես թե, կան մարդիկ, որոնք հենց դրան էին սպասում։
Կարծես թե, սրանով այլ նպատակներ են հետապնդվում, կասկածը գնալով խորանում է։
1996-ին ընտրակեղծիքներով սկսված իշխանության համար պայքարը, որը կանգնեցվեց 1998-ին,՝ հիմնականում Վազգեն Սարգսյանի ջանքերով, այժմ նորից է բորբոքվում։
1998-ին Տեր-Պետրոսյանը իշխանության համար պայքարին տվեց գաղափարախոսական երանգ՝ «Պատերազմ և խաղաղություն» հոդվածով, այժմ դրա հաջորդ փուլն ենք մտնում։
«Նոր Հայաստանի» շանսն էր փակել 1996-ի կեղծիքներով սկսված իշխանության պայքարի էջը։ «Նոր Հայաստանը» չհաջողվեց, «Հին Հայաստանում» կուտակված մաղձը հաղթեց։
Ինչևէ, «Իմ Քայլի» պատգամավորները, ինչպես ժամանակին Վազգեն Սարգսյանը, այժմ ընտրության առջև են կանգնել, կրել պատասխանատվությունը Արցախի հարցում ուրվագծվող քաղաքականության և դրա հետևանքների համար, թե տարանջատվել ու դառնալ ինքնուրույն։
Ընտրությունից փախչել չի հաջողվի, յուրաքանչյուրը պատասխանելու է իր ընտրությանը համապատասխան։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից