Կարծիք

17.05.2019 08:43


Արցախի նախագահների միջնորդությունը չի կարող մնալ անհետևանք

Արցախի նախագահների միջնորդությունը չի կարող մնալ անհետևանք

Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայանալը ՀՀ երկրոորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության նիստին, անշուշտ, վկայում է հայկական երկու պետությունների վաղվա օրվա գործում պետական այդ այրերի սեփական բացառիկ պատասխանատվությունը գիտակցելու մասին:

Առանց խորը մեկնաբանություններին տրվելու հարկ է փաստել, որ այսօր, առավել քան երբևէ, Հայաստան-Արցախ հարաբերությունները քաղաքական շրջահայացության և հոգածության կարիք են զգում:

Արցախի Հանրապետության նախագահների միջնորդությունը, ինչպես նաև նրանց ներկայանալը դատական նիստին չպետք է և չի կարող անհետևանք մնալ գլխավորապես քաղաքական ողջամտության, մարդկային բանականության և համազգայինը՝ ընթացիկ քաղաքական նպատակահարմարությունից վեր դասելու պարտադրանքով պայմանավորված: Այս պնդումը ավելի իրատեսական է ներկայանում հատկապես, երբ խոսքը վերաբերում է միայն նախագահ Քոչարյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը փոխելուն:

Մեծ իմաստով սա Հայաստան-Արցախ հարաբերություններին նոր, ավելի վստահելի և կառուցողական բնույթ հաղորդելու լավագույն հնարավորություն է, հատկապես նախընտրական Արցախի ներկա փուլում:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը