Վարակվում են ներազգային, հակաղարաբաղցիական ֆաշիզմի բացիլներերով
Իշխանության նվիրյալները, «հեղափոխությամբ» ու ատելությամբ իրենց միտքը աքցանելով, իրենք իրենց զրկել են վայելել դատարանի դահլիճում Քոչարյանի փաստաբանների ինտելեկտուալ աշխատանքը։ Տեսնում ես, որ իրավաբանությունը կարող է ստեղծագործական աշխատանք լինել. օրենքները կան, բայց մի մեղադրանք է ներկայացված, որ երբեք չի եղել, և հիմա օրենքների շրջանակում ինչպես է դատավորի ու դատախազների տանդեմի ճնշման մթնոլորտում իրավունքը կերտվելով ոչնչացնում մեղադրանքը։ Հազար կինո արժի։ Եվ եթե լիներ անկախ մտքով ռեժիսոր, հետաքրքիր ֆիլմ կարող էր նկարել։
Բայց նվիրյալները ոչ միայն անկախ մտածելու հնարավորությունից են իրենց զրկել, ավելի վտանգավոր բան է նրանց հետ կատարվում։ Փաստաբանական մտքի փայլին գումարվեց Արցախի երկու նախագահների դատարանում ցուցաբերած աջակցության փայլը՝ միջնորդությունը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, որոնք այնպես են խամրեցնում նվիրյալների միտքը, որ նրանք իրար հեշտորեն վարակում են ներազգային, հակաղարաբաղցիական ֆաշիզմի բացիլներերով։
Ու երեկվա «պրոգրեսիվ» երիտասարդը, որ դոշ կտար ատելության խոսքի դեմ, աչքիդ առաջ ֆաշիստիկի է վերածվում։ «Պրոգրեսիվը» չակերտում, քանի որ ոհմակային տրամադրությունը չի կարող խարխլել կայուն համոզմունքները։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից