Կարծիք

16.05.2019 21:20


«Քսի» տված վիրավորում են Արցախի նախկին և ներկա նախագահներին

«Քսի» տված վիրավորում են Արցախի նախկին և ներկա նախագահներին

Հիշու՞մ եք Լֆիկի «պայքարող կանանց» գումարտակի «Փակ շուկայի» մոտի ակցիաները… Երբ քիչ էր մնում ոտնատակ տային քաղաքացիական ակտիվիստներին...

Հիշեցի՞ք, ես էլ հիշեցի… Եվ այն հիշեցրեց այսօրվա դատարանի մոտ Արցախի նախագահներին ամոթանք տվող՝ իշխանությունների արդեն մշտական օգտագործման ջահելջուհուլների, ակծծիվիստների, երիտգվարդիայի, «ծիծիկավոր» տանկերի ու ԲՏՌ-ների «մարտական» ջոկատը:

Եվ ցավալին այն է, որ այդ իշխանական նեոբոլշևիկյան երիտգվարդիայի անդամներից շատերը հաստատ բանակում չեն ծառայել, սահմանային, մարտական, պատերազմական լարված իրավիճակներից բացարձակ պատկերացում չունեն և «քսի» տված վիրավորում են Արցախի նախկին և ներկա նախագահներին: Իհարկե, հասկանում եմ, նրանց գործն իշխանությունների կողմից՝ Լֆիկի կանանց բրիգադի նման մշտապես օգտագործվելն է… Եվ նրանց օգտագործում են, և նրանք թուլանում ու հաճույք են ստանում այդ օգտագործվելուց…

Սակայն, ես նրանց չեմ մեղադրում, այլ այս սիրո և հանդուրժողականության «կտերի» և այլ ստերի իշխանություններին, որոնք նման էժանագին քայլերի սիրահար են և ընդօրինակող…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը