Մաղձի ձեռքը պատանդ է դարձել երկու հայկական պետություն և մի ամբողջ ժողովուրդ
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացն զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջև ամոթալի դարձող էջերից մեկը:
Էջ, որ ոչնչացմամբ է սպառնում բազմաթիվ գրված և չգրված բազամթիվ օրենքներին: Էջ, որի քայքայիչ ու պառակտիչ ազդեցությանը կնախանձեին արդեն 30 տարի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ տեղեկատվական և քաղաքական դիվերսիաներ կազմակերպող մեր թշնամիները:
Իշխանության ղեկը զավթած, այդ փաստից հարբած ու կուրացած և “հազիվ ընկել է ձեռներս, տեսեք՝ ինչ եք անում” սկզբունքով առաջնորդվողների կազմակերպած դատավարության ընթացքում առաջադրված մեղադրանքները հերթով հօդս են ցնդում:
Այս մարդկային և քաղաքական դրաման ռենտգենյան ճառագայթների նման բացահայտում է մարդկանց բուն էությունը՝ տղամարդկությունն ընդդեմ վախկոտության, բարոյականությունն ընդդեմ ստորության, վեհանձնությունն ընդդեմ ճղճիմության:
Ինչ-որ մեկի չար ուղեղում իր հանգրվանը չգտնող մաղձը փորձում է քանդել երկու հայկական պետությունները, բզկտել մեզ՝ որպես ժողովուրդ, թուլացնել մեզ սոսնձող, մեզ իրար կապող արժեքները:
Ու սա անում է մեր իսկ ձեռքերով՝ ջանքեր գործադրելով միացնել ինքնաոչնչացման մեխանիզմը: Սա հեղափոխական խրախճանք է մեր պետության դուռը ծեծող ժանտախտի ժամանակ:
Այդ մաղձի ձեռքը պատանդ է դարձել երկու հայկական պետություն և մի ամբողջ ժողովուրդ: Հետո չասեք, որ չգիտեիք ու չէիք հասկանում, թե ինչ եք անում…
Մաղձի ձեռքը պատանդ է դարձել երկու հայկական պետություն և մի ամբողջ ժողովուրդ
Հետո չասեք, որ չգիտեիք ու չէիք հասկանում, թե ինչ եք անում…