Արմեն Սարգսյանի հրապարակային երկրորդ «ապտակը» Նիկոլ Փաշինյանին
Առաջինը տեղի ունեցավ «քաղաքացու օրը»: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ չհղեց այդ օրը: Ավելին՝ նա իր մամլո խոսնակի միջոցով տարածեց, որ այդ օրն ինքն աշխատանքի է ընդունել հայրենիքի պաշտպանությամբ աչքի ընկած մի երիտասարդի:
Ա. Սարգսյանն իր այդ քայլով ուզում էր ցույց տալ, որ մինչ Փաշինյանն իր վարչապետ ընտրվելու փաստը օրենքով դարձրել է տոնական և անունը դրել «քաղաքացու օր», ինքն այլ՝ շատ ավելի կարևոր գործով է զբաղված: Դատարկախոսությանը հակադրվում էր կոնկրետ քայլը:
Սարգսյանը կոնտրաստի էֆեկտ էր ապահովել՝ «Փաշինյանը փողոցում սելֆիներ է անում ու Իջևանի խոզ ծամում՝ թշերը երկու կողմից ուռացրած տարբերակով, իսկ ես առարկայական օգուտ եմ տալիս քաղաքացուն՝ նրան աշխատանքի ընդունելով» տարբերակով:
Երկրորդ «ապտակը» Սարգսյանը Փաշինյանին հասցրեց Սահմանադրական դատարանի անդամի թեկնածության պահով:
Ինչպես հայտնի է, Փաշինյանը համառորեն փորձում է ՍԴ դատավոր դարձնել Լևոն Տեր-Պետրոսյանի կցորդ իրավաբան Վահե Գրիգորյանին: Դա այն Գրիգորյանն է, ով Արմեն Սարսյանին համարում է ոչ լեգիտիմ նախագահ՝ պայմանավորված վերջինիս քաղաքացիությամբ:
Փաշինյանը, դեմ տալով Վ. Գրիգորյանի թեկնածությունը, երկու հարց է ուզում լուծել: Նախ՝ իրեն հոգեհարազատ միջավայրից մարդ նշանակել ՍԴ-ում, ու բացի այդ՝ նվաստացնել Արմեն Սարգսյանին, ում առաջարկում են սեփական նախաձեռնությամբ ՍԴ անդամի թեկնածու ներկայացնել մեկին, ով իրեն ոչ լեգիտիմ է համարում: Սարգսյանին նվաստացնելու համար անգամ ԱԺ կանոնակարգ-օրենքը փոխվեց: ՀՀ նախագահը, սակայն, արժանապատիվ կեցվածք ընդունեց ու ընդառաջ չգնաց Փաշինյանի «կապրիզներին»:
Գրիգորյանի փոխարեն նախագահն այլ թեկնածու է քայլարածական մեծամասնությամբ ԱԺ-ին առաջարկել քվեարկության:
Թե այս նյարդերի պատերազմում ով կզիջի, և ով կհաղթի, դեռ պարզ չէ: Յուրօրինակ փակուղային վիճակ է. Սարգսյանին պատկանում է թեկնածու առաջադրելու իրավունքը, իսկ փաշինյանական ԱԺ-ին՝ քվեարկության իրավունքը:
Դատելով ամենից՝ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում տեղի տալ: Եթե նա մինչև վերջ մնա այս դիրքորոշմանը, ապա միայն կշահի և՛ իմիջային, և՛ քաղաքական առումներով:

Կորյուն Մանուկյան