Քաղաքական

16.05.2019 15:35

«Գորիկ Հակոբյանն ինձ ասաց, որ ցուցարարները զենք են կիրառել, տեսանյութեր ցույց տվեց, որոնք այսօր չկան»․ Ռ. Քոչարյան (տեսանյութ)

«Գորիկ Հակոբյանն ինձ ասաց, որ ցուցարարները զենք են կիրառել, տեսանյութեր ցույց տվեց, որոնք այսօր չկան»․ Ռ. Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում խոսեց մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների կողմից կիրառված ուժի, զինված լինելու մասին հավաստող տեսանյութերից։ Քոչարյանն ասաց, որ դրանք առաջին անգամ տեսել է 2008 թվականի մարտի 7-8-ի ընթացքում։ Դրանք, ըստ Քոչարյանի, իրեն է ներկայացրել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը․

«Ես, նախքան իմ ասուլիսը, նրան ասացի, որ լրագրողների հետ հանդիպելու եմ, ինձ պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում։ Նա ինձ ասաց, որ, այո՛, զենք են կիրառում, նռնակներ կան մարտական, և այդ դրվագը ինքը ինձ պատմեց, որ մեքենաների հետևից դուրս են գալիս կրակում, նորից մտնում մեքենայի հետևը։ Այդ դրվագը ինքը ինձ ցույց տվեց, որոնք այսօր ոչ մի տեղ չկան։ Ես չգիտեմ՝ որտեղ են։ Բավականին հետաքրքիր նյութեր, թե ինչպես է նռնակը պայթում, ոստիկանության աշխատակիցը դրանից զոհվում, այդ ամենը կար, այսօր դրանք չկան»։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։