Քաղաքական

16.05.2019 14:05

Կան մարդիկ, որ 15 անգամ պետք է ասես, նոր մտնի, մեկ է՝ չի մտնում. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Կան մարդիկ, որ 15 անգամ պետք է ասես, նոր մտնի, մեկ է՝ չի մտնում. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ ընդհանուր իրավասությունների դատարանը չորրորդ օրն է, ինչ քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը ներկայացնում էր կալանքի նիմնավոր լինել-չլինելու հարցը:

Նա անդրադարձավ մի քանի կետերի՝ մեղադրանքի որոշակիությանը, անձեռնմելիության խնդրին, 300.1 հոդվածին: Դատավոր Դավիթ Գրիգորյանը մի քանի անգամ ընդհատեց փաստաբանին՝ նշելով, որ կրկնում է նախորդ օրերին պաշտպանների ասածը: ՀՀ երկրորդ նախագահը պատասխանեց դատավորին՝ ասելով.

«Հարգելի՛ դատարան, ստիպված ենք դա անում, քանի որ դատարանը մոռացել է, և տեսնում ենք, որ մարդիկ կան, որ 15 անգամ պետք է ասես, նոր մտնի, մեկ է՝ չի մտնում»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։