Կարծիք

16.05.2019 13:40


Եթե ուզում եք լսել խիստ իշխանական կարծիք, ապա լսեք «Ազատություն» ռ/կ

Եթե ուզում եք լսել խիստ իշխանական կարծիք, ապա լսեք «Ազատություն» ռ/կ

Կա մի ռադիոկայան՝ «Ազատություն» է կոչվում, սակայն այն ազատ չէ, որովհետև «քիթը» ԱՄՆ-ի պետդեպինն է, «աչքերը»՝ ՀՀ իշխող վարչակազմինը: Այն խիստ կողմնակալ է, ոչ օբյեկտիվ, խիստ ուղղորդված և բացահայտ նպատակային…
Նրանք դեռևս իշխանափոխության ընթացքում ծրագրավորված ու հետևողական հաղորդում էին, կներեք՝ ուղղորդում էին ամեն ինչ… Եթե չամաչեին, կտեսանկարահանեին այդ շարժման առաջնորդներին, նրանց ակտիվիստներին նույնիսկ կարիքները հոգալիս և ոչ միայն վրաններում ու աղբամանների մոտ կամ քայլելիս:
Նրանց նույնիսկ հարցազրույցներն են խիստ ուղղորդված և բացահայտ նպատակային… Էլ չասեմ «հաստիքային» իրենց, այսպես կոչված, «քաղաքական մեկնաբանների», զանազան փորձագետների մասին, որոնք նույնպես ազատ չեն, որովհետև հաստիքային են. նրանց քիթն էլ «Ազատությանն» է, աչքերը՝ դուրս նայող, բացահայտ «քայլող»…
Մի խոսքով, եթե ուզում եք լսել կողմնակալ, ոչ օբյեկտիվ, ոչ իրատեսական, խիստ իշխանական կարծիք, ապա լսեք «Ազատություն» ռ/կ և մի շարք կայքեր, որոնք բոլորդ գիտեք արդեն, և կարդացեք ձեզ հայտնի լրատվամիջոցները… Եվ դուք հիմնավոր կլվանաք ձեր ուղեղները կամ, վատագույն, դեպքում կցայեք այն...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը