Պետական ապարատը լծվել է Քոչարյանի դեմ պայքարին (լուսանկար)
Այնքան են ահաբեկված մեր իշխանությունները և այն աստիճանի՝ խուճապի մեջ, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատարանի մոտ անցկացվող ակցիաների կազմակերպմամբ և անցկացմամբ զբաղվում են պետական պաշտոնյաները: Մասնավորապես, արդեն մի քանի օր ցույցերին մասնակցում է Լոռու մարզի ջրային ոռոգումների բաժնի փոխտնօրեն Մասիս Շիրոյանը, ինչպես նաեւ Արմավիր քաղաքի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Լիլիթ Եփրեմյանն՝ իր աշակերտների հետ: Ի՞նչ է այս ամենը նշանակում: Այս ամենը նշանակում է և ցույց է տալիս, որ վարչապետից մինչև ամենաստորին հեղափոխական թրաշամանուկ պաշտոնյա քաջ գիտակցում են՝ մարտի 1-ի գործը ջուր է, և նախագահ Քոչարյանը ենթակա է ազատ արձակման: Բայց քանի որ իրենք մի այլ կարգի չեն ուզում Քոչարյանի ազատվելը՝ նրա մեջ տեսնելով քաղաքական հզոր մրցակից, անում են ամեն ինչ՝ դատարանի վրա ճնշում գործադրելու համար: Այնպես որ, չենք զարմանա, եթե դատարանի շենքի մոտ տեսնենք չինովնիկների, գյուղապետերի, մարզպետների, նրանց տեղակալների, որոնք հերթով գալու են պայքարելու երկրորդ նախագահի դեմ: Այս երևույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Քոչարյանի դեմ իրականացվող գործընթացը քաղաքական է, այլ ոչ թե քրեական: Ստորև ներկայացնում եմ դիմակազերծված մանկավարժի՝ ինձ գրած հաղորդագրությունները: #Ռեժիմը_խուճապի_մեջ_է
Պետական ապարատը լծվել է Քոչարյանի դեմ պայքարին (լուսանկար)
Այնքան են ահաբեկված մեր իշխանությունները և այն աստիճանի՝ խուճապի մեջ, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատարանի մոտ անցկացվող ակցիաների կազմակերպմամբ և անցկացմամբ զբաղվում են պետական պաշտոնյաները: Մասնավորապես, արդեն մի քանի օր ցույցերին մասնակցում է Լոռու մարզի ջրային ոռոգումների բաժնի փոխտնօրեն Մասիս Շիրոյանը, ինչպես նաեւ Արմավիր քաղաքի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Լիլիթ Եփրեմյանն՝ իր աշակերտների հետ:
Ի՞նչ է այս ամենը նշանակում:
Այս ամենը նշանակում է և ցույց է տալիս, որ վարչապետից մինչև ամենաստորին հեղափոխական թրաշամանուկ պաշտոնյա քաջ գիտակցում են՝ մարտի 1-ի գործը ջուր է, և նախագահ Քոչարյանը ենթակա է ազատ արձակման: Բայց քանի որ իրենք մի այլ կարգի չեն ուզում Քոչարյանի ազատվելը՝ նրա մեջ տեսնելով քաղաքական հզոր մրցակից, անում են ամեն ինչ՝ դատարանի վրա ճնշում գործադրելու համար:
Այնպես որ, չենք զարմանա, եթե դատարանի շենքի մոտ տեսնենք չինովնիկների, գյուղապետերի, մարզպետների, նրանց տեղակալների, որոնք հերթով գալու են պայքարելու երկրորդ նախագահի դեմ:
Այս երևույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Քոչարյանի դեմ իրականացվող գործընթացը քաղաքական է, այլ ոչ թե քրեական:
Ստորև ներկայացնում եմ դիմակազերծված մանկավարժի՝ ինձ գրած հաղորդագրությունները:
#Ռեժիմը_խուճապի_մեջ_է