Գյուլիքևխվյան փողոցն արտացոլում է մեր հասարակության ամենավտանգավոր խնդիրը՝ աննպատակ գեներացված ատելությունը
Երևանի ամենատարօրինակ անունը կրող՝ Գյուլիքեւխվյան փողոցում շատ խորհրդանշական իրադարձություններ են տեղի ունենում: Այս օրերին այդ տարօրինակ անունը կրող փողոցի տարբեր մայթերին հավաքվում են ատելության գեներացիայի զոհերը: Երկու կողմում հայեր են, ՀՀ քաղաքացիներ, բայց ագրեսիվ ու իրար նկատմամբ անզիջում տրամադրված մարդիկ:
Արդեն մեկ տարի է, ինչ մեր հասարակությունում կա անդունդի խորության պառակտում: Պառակտումը իջել է ընկերների, ընտանիքների մակարդակի: Մարդիկ, ովքեր մեկ տարի առաջ միմյանց նկատմամբ բարեհամբույր էին, բարեհաճ, իրար պարտքով փող էին տալիս ու վերցնում, միասին գնում էին քաղաքից դուրս, այսօր պատրաստ են իրար կոկորդ կրծել:
Գյուլիքեւխվյան փողոցն արտացոլում է մեր հասարակության ամենավտանգավոր խնդիրը՝ աննպատակ գեներացված ատելությունը, որը սպառնում է մեծ պայթյունի վերածվել:
Ի՞նչ կաներ հմուտ կառավարիչը, ով որևէ պատասխանատվություն է զգում ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ կլիցքաթափեր այս լարվածությունը:

Ի՞նչ կանի մեր իշխանությունը... չգիտեմ։
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից