Քաղաքական

15.05.2019 18:00

Իմ մերձավոր «որոշ անձանց» կողմից կրակելու մասին նշումն արվում է մարդկանց ինքնագիտակցության մեջ թույն մտցնելու համար է. Ռոբերտ Քոչարյան

Իմ մերձավոր «որոշ անձանց» կողմից կրակելու մասին նշումն արվում է մարդկանց ինքնագիտակցության մեջ թույն մտցնելու համար է. Ռոբերտ Քոչարյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող նիստում, որտեղ քննվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը մեջբերեց մեղադրանքից մի դրվագ.

«Իշխանությունը պահելու և ընթացող քաղաքական իրադարձությունները ճնշելու գործին ներգրավվել են Ռոբերտ Քոչարյանի շրջապատի մերձավոր որոշ անձինք»։

Ալումյանն ընդգծեց, որ այդ մերձավոր շրջապատի «որոշ անձանցից» որևէ մեկի անունը չի նշվում։

Բացի այդ, ըստ փաստաբանի, չի նշվում նաև, թե որքանով է այդ անձանց գործողությունների պատասխանատվությունը կրում Քոչարյանը։

«Մեղադրանքում չի նշվում՝ արդյոք պարոն Քոչարյանը կապ ունեցե՞լ է այդ անձանց հետ, արդյոք ի՞նքն է հրահանգել կամ արդյոք ինքն իմացե՞լ է ու չի խոչընդոտել։ Ինչո՞ւ այդ գործողությունների պատասխանատվությունը պետք է կրի պարոն Քոչարյանը»,-նշեց Հայկ Ալումյանը։

«Որոշ անձանց» վերաբերյալ փոքր դիտարկում հայտնեց նաև ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նույնպես ասաց, որ որևէ նշում կամ տվյալ չկա «որոշ անձանց» մասին, ավելին՝ որևէ գործողություն չի կիրառվել նրանց նկատմամբ։

«Ես կարող եմ միայն ենթադրություն անել՝ ինչու է այդ մասին գրված մեղադրանքում, քանի որ 10 սպանության փաստն այդ քրեական գործում ընդհանրապես չկա, այս դրվագը ներառել են՝ մարդկանց ուղեղը մտցնելու, թե կարո՞ղ է այդ սպանությունները կատարվել են «մերձավոր անձանց» և այլն, և այլն կողմից։

Սա մարդկանց ինքնագիտակցության մեջ թույն մտցնելու համար է։ Այլ որևէ հիմնավորում չկա այս մեղադրանքում։ Երեք անձ սպանվել է Չերյոմուխայից, իսկ առնվազն յոթ անձ՝ այլ հանգամանքներում, և հիմա փորձում են նման հիմնավորումներ տալ»-իր ելույթում հայտարարեց Քոչարյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։