Քաղաքական

15.05.2019 17:35

Արցախի նախագահների դատարան գալը՝ օրակարգում

Արցախի նախագահների դատարան գալը՝ օրակարգում

«Հաշվի առնելով, որ երաշխավորություն ներկայացրած անձանցից մեկն էլ Արցախի գործող նախագահն է, ով բավականին խիտ գրաֆիկ ունի, խնդրում ենք հնարավորություն ընձեռել նիստը հետաձգել, որպեսզի երաշխավորները կարողանան դատարան ներկայանալ մայիսի 17-ին՝ օրվա 2-րդ կեսին»,-«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին դատարանի դահլիճում քիչ առաջ հայտարարեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Պաշտպանը նշեց նաեւ, որ եթե նշված ժամկետը դատարանը հեռակա ժամկետ համարի, ապա խնդրում են գնահատել հնարավորությունը՝ դա անել հեռակապի միջոցով։ Վերջին տարբերակը, սակայն, դատարանը բացառեց. «Հեռակապի միջոցով դատարանը հնարավորություն չի ունենա ՀՀ ՔՕ-ի 346-րդ հոդվածի համաձայն երաշխավորողին զգուշացնել պատասխանատվության մասին, այսինքն՝ անձը պետք է պարտադիր դատարանում ներկա լինի, եւ նախազգուշացման մասին ստորագրությամբ էլ հաստատի»,-ասաց դատավոր Դավիթ Գրիգորյանը։

Վերջինս հիշեցրեց, որ Քոչարյանի կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին՝ կիրակի օրը, իսկ ամսի 18-ը շաբաթ օր է. «Շաբաթ ու կիրակի օրերին նիստ հրավիրելը գրեթե անհնար է, հնարավոր է՝ պարոն Քոչարյանի ներկայությունը չապահովվի այդ նիստին: Բացի դա, մենք դատական ակտ կայացնելու ժամանակ պետք է ունենանք, առնվազն 1-2 օր: Այդ իսկ պատճառով տեղյակ պահեք՝ գոնե վաղը ներկայանան, եթե հնարավորութուն ունեն»,-ասաց դատավորը:

Պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ կփորձի ճշտել:

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։