Աշխարհ

15.05.2019 20:50


Թուրքիայում ծրագրել են «Մշո կակաչը» դարձնել եկամտի կարևոր աղբյուր

Թուրքիայում ծրագրել են «Մշո կակաչը» դարձնել եկամտի կարևոր աղբյուր

Մուշի Ալփարսլան համալսարանի կողմից իրականացվող մի նախագծի շրջանակում աշխատանքներ են սկսվել էնդեմիկ համարվող «մշո կակաչի» բազմացման և վաճառքի ուղղությամբ:

«Մշո կակաչի բազմացման ու զարգացման» նախագծի շրջանակում աշխատանքային խմբի անդամները կակաչի սոխուկներ են հավաքելու:

Այս կապակցությամբ Մուշի Ալփարսլան համալսարանի փոխռեկտոր Յաշար Քարադաղը հայտնել է. «Մտածում ենք Մշո կակաչները մշակույթի մեջ ներառել, և ինչպես Հոլանդիան է անում, կակաչի սոխուկները բազմացնել և հանել շուկա: Կակաչը Մուշի համար առաջիկայում կդառնա կարևոր եկամտի աղբյուր»:

Այսպիսով, նշյալ նախագիծը նպատակ ունի Մշո դաշտերում բնական աճող և շուրջբոլորը կարմիր գույնով ներկող կակաչները դարձնել եկամտի աղբյուր:

Քարադաղի փոխանցմամբ` Մշո դաշտը Թուրքիայում 3-րդն է Կիլիկյան և Քոնյայի դաշտավայրերից հետո: Զբաղեցնում է շուրջ 165.000 հա տարածք:

Քարադաղը նշել է, որ այդ նախագիծը ներկայացվել է «Կակաչների հետազոտության» կենտրոնին և հավելել.

«Այս կակաչը, որը համարվում է Մուշի կարևոր խորհրդանիշը, նախ և առաջ հավաքելու ենք Թուրքիայի գյուղատնտեսության գլխավոր վարչությանը պատկանող տարածքներից, այնուհետև աշնանը 15 սմ խորությամբ և 1մ հեռավորության վրա իրարից անջատ սոխուկներն ենք տնկելու»:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը