Քաղաքական

15.05.2019 16:43

Մենք այն բացն ենք լրացնում, որը թույլ էր տրվել քննչական մարմինների կողմից. Ռ. Քոչարյան

Մենք այն բացն ենք լրացնում, որը թույլ էր տրվել քննչական մարմինների կողմից. Ռ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանում հրապարակեց մի շարք ցուցմունքներ՝ այդ թվում վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի ցուցմունքը:

Սակայն գործով դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ կան բազմաթիվ վկաներ՝ դատարանն էլ ծանոթ է, պաշտպանական կողմն էլ է ծանոթ, դատախազի կողմն էլ, ուստի, ըստ նրա, կարիք չկա, որ Ալումյանը հրապարակի նրանց ցուցմունքները: «Եթե ցանկություն ունեք մեջբերում կատարեք, բայց ոչ թե ցուցմունքի ամբողջ տեքստը կարդացեք»,-ասաց Դավիթ Գրիգորյանը:

Ալումյանն էլ ասաց, որ եթե դատավորը ծանոթ լիներ ամբողջական ցուցմունքին, ապա կիմանար, որ ոչ թե ամբողջ ցուցմունքն է հրապարակվում, այլ մեջբերում է անում:

Միջամտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ասաց, որ պետք է հայտարարություն անի:

«Այս ամենը չէր լինի, եթե ժամանակին քննչական մարմինն ու դատախազությունն այդ նյութերը ներկայացնեին: Մենք ստիպված լրացնում ենք այն բացը, որը թույլ է տվել քննչական մարմինը և զինդատախազությունը: Ուղղակի սա է պատճառը: Եթե կարծում եք, որ սա մեջբերում չէ, ապա ամեն մի ցուցմունքը 10,15, 20, 30 էջերից կազմված ցուցմունքներ են: Բազմաթիվ տարբեր հարցեր են տալիս: Սա ուղղակի մեջբերում է, եթե մեջբերում է, մեջբերման տակ հասկանում ենք մեկ նախադասություն, ապա այդ մեկ նախադասությամբ, չես կարող արտահայտել այն, ինչը միտքն ուզում է ասել:

Ես կրկնում եմ՝ պատճառը մեկն է, եթե իրենք ներկայացրած լինեին այդ ամենը, այսօրվա այս վիճակը չէր լինի: Մենք այն բացն ենք լրացնում, որը հատուկ թույլ էր տրվել քննչական մարմինների կողմից»,-հայտարարեց Քոչարյանը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։