Քաղաքական

15.05.2019 16:40

Տարոնիկ և Արշալույս համայնքի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը

Տարոնիկ և Արշալույս համայնքի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը

Արմավիրի մարզի Տարոնիկ և Արշալույս համայնքի բնակիչները այսօր փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արշալույսի բնակիչ Էլյա Միրզախանյանը: Նա նշեց, որ դժգոհությունը կապված է գյուղապետերի աշխատանքի հետ, և այսօր ոստիկանների հետ բախում է եղել, որից հետո ճանապարհը բացել են:

«Մենք մասնակցել ենք հեղափոխությանը, բայց հեղափոխությունը միայն տեղի է ունեցել քաղաքում: Գյուղերում հեղափոխության մասնակիցներին գյուղապետերը ճնշում են: Ամեն մի բանի համար գյուղացուն ճնշում են՝ մեկը մի պատ է շարել, մեկը մի քար է դրել, մեկը մի բան է արել, ամեն ինչի հետևից ընկնում են, իսկ իրենք որ այդքան թալանել են, ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն կրում»,-ասաց բնակիչը:

Նա նշեց, որ Զարզանդ Գրիգորյանը գյուղացիների համար տույժ, տուգանքներ է սահմանում, սպառնալիքներ է ներկայացնում:

«Գնացել է ոստիկանություն, դիմում-բողոք է ներկայացրել, թե «գյուղացիներն ուզում են իմ ցորենի արտերը այրել» »,-ասաց նա:

Tert.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Զարզանդ Գրիգորյանից, ով, սակայն, ասաց, որ ոչ մի բանից տեղյակ չէ և անջատեց հեռախոսը: Իսկ Տարոնիկ համայնքի ղեկավարը երկրում չէր և նրա փոխարեն մեր հեռախոսազանգին պատասխանեց հաշվապահը, ով նշեց, որ իրենք ևս ոչ մի բանից տեղյակ չեն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։