Կարծիք

15.05.2019 13:40


Ո՞վ է բաժանում, մասնատում, ջլատում ազգին...

Ո՞վ է բաժանում, մասնատում, ջլատում ազգին...

Ո՞վ է պատասխանատու, և ո՞վ՝ մեղավոր, ո՞վ հասավ նրան, որ ազգը, ժողովուրդը, հասարակությունն առհասարակ բաժանվեց հակադիր բևեռների, խմբերի, «կաստաների», հայհոյիչների…
Բևեռացվեց՝ թշնամանքով, ատելությամբ, անհանդուրժողականությամբ, անզիջում և անհաշտ…
-հեղափոխական-հակահեղափոխական,
-սև և սպիտակ,
-իշխանական և ոչ իշխանական,
-ընդդիմադիր-դիմադիր,
-նախկին ու ներկա,
-սփյուռքահայ-հայաստանցի,
-հայաստանցի-արցախցի,
-ռուսամետ և արևմտամետ,
-աղանդավոր-առաքելական,
-սեռական փոքրամասնություն-նատուրալներ,
-լևոնական-ռոբական,
-նիկոլական-սերժական,
-հավատարիմ ու դավաճան,
-ազգային-ապազգային,
-բանակում ծառայած և չծառայած, սակայն բանակի մասին «լուրջ» դատողություններ անող մեծախոս,
-ահաբեկիչներին, մարդասպաններին դատապարտող և նրանց ազատ արձակող ու հերոսացնող,
-իշխանամետ լրատվություն-հակահեղափոխական՝ նախկիններին սպասարկող լրատվություն
Էլ չշարունակեմ…
Իսկ ո՞վ է սովորաբար բաժանում, մասնատում, ջլատում ազգին, ժողովրդին… Ճի՛շտ եք, թշնամին… Որ տիրանա, որ նվաճի, որ ոչնչացնի…
Եվ նույնն է՝ ինքն է անում անձա՞մբ, թե՞ ուրիշի ձեռքով… Անձամբ, թե օգտագործում է օգտագործվողներին… Արդյունքը նույնն է…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը