Լրահոս

15.05.2019 12:05

Արթուր Մեսչյանը մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները հաջորդ տարվա սկզբին սկսելու հույս է հայտնում

Արթուր Մեսչյանը մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարական աշխատանքները հաջորդ տարվա սկզբին սկսելու հույս է հայտնում

Մետրոպոլիտենի նոր կայարանի և Նոր Նորքից դեպի կենտրոն ճոպանուղու կառուցման ծրագրերն ընթացքի մեջ են: Բանակցություններ են ընթանում ծրագրերը ֆինանսավորող կառուցապատողների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա հույս հայտնեց, որ մինչև հունվար կավարտվի դեպի Աջափնյակ մետրոպոլիտենի նոր կայարանի նախագծային աշխատանքները և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինարարական աշխատանքները:

«Ընդհանրապես մետրոպոլիտենն իր տեխնոլոգիայով բավական բարդ համակարգ է, և մենք աշխատում ենք տարբեր մասնագետների հետ ճշտելու համար բոլոր նրբությունները, որոնք կապված են այդ ծրագրի հետ»,-ասաց նա:

Անդրադառնալով Նոր Նորքից կենտրոն ճոպանուղու կառուցմանը՝ Մեսչյանն ասաց, որ դրանով հնարավորինս կթեթևացվի տրանսպորտային կոլապսը:

«Ճոպանուղին սկսվելու է Նոր Նորքի երկրորդ զանգվածից և հասնելու է նախկին պոլիտեխնիկ ինստիտուտի տարածք: Կարծում ենք՝ այդ ծրագրի միջոցով բավական խնդիրներ կլուծվեն, հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգի: Այս ծրագիրը ևս կֆինանսավորի կառուցապատողը: Հիմա մենք ավելի շատ դիվանագիտությամբ ենք զբաղվում, քան ճարտարապետությամբ»-հավելեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։