Քաղաքական

15.05.2019 18:25

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը կշարունակվի մայիսի 16-ին (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը կշարունակվի մայիսի 16-ին (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը:

Այսօր ևս Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում բողոքի ակցիա են իրականացնում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 16-ին՝ ժամը 11:00֊ին:

Այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը: Ռոբերտ Քոչարյանն ինչպես նաև խմբի մյուս անդամները միջնորդությամբ հանդես կգան վաղը:

Վաղը նաև պարզ կլինի, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։