Կարծիք

15.05.2019 07:50


Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվեց դատարան, ու բոլորը տեսան, որ Մարտի 1-ի սպանությունների հետ կապված որևէ մեղադրանք առաջադրված չկա

Ռոբերտ Քոչարյանի գործն ուղարկվեց դատարան, ու բոլորը տեսան, որ Մարտի 1-ի սպանությունների հետ կապված որևէ մեղադրանք առաջադրված չկա

Ռոբերտ Քոչարյանի գործը ուղարկվեց դատարան, ու արդեն իսկ բոլորը տեսան, որ իրեն Մարտի 1-ի սպանությունների հետ կապված որեւէ մեղադրանք առաջադրված չկա։ Այսինքն, եթե ապրիորի առաջադրված հոդվածներով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կայացվի մեղադրական դատավճիռ (այս պահին անգամ չեմ ուզում եղած այդ հոդվածները գնահատել և վերլուծել), ապա անգամ այդ պարագայում դա չի ապացուցում, որ Ռոբերտ Քոչարյանն է տվել կրակելու հրաման, քանի որ այդ հոդվածով նրան անգամ առաջադրված մեղադրանք չկա։

Ու այս պարագայում այն մարդը, որը այսքանից հետո գոռում է «Ռոբերտ-մարդասպան», առնվազն կա՛մ անմեղսունակ է, որը իր մտավոր ունակությունների պարագայում անկարող է այս ամենը գնահատել, կա՛մ կեղծավոր սրիկա է, քանի որ հոյակապ այդքանը հասկանալով՝ զբաղված է էժանագին քարոզչությամբ և հասարակությանը մոլորեցնելով։

Եթե այդ մարդիկ լինեին անկեղծ և չեզոք քաղաքացիներ, գործը դատարան ուղարկելուց և այդ ամենը ակնհայտ դառնալուց հետո իրենք պետք է գնային հենց Նիկոլ Փաշինյանի մոտ, որը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտվել է, և նրա առաջ դնեին, թե բա ուր են մարդասպանները և խի է ինքը փաստացի խաբել հասարակությանը․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը