Կարծիք

15.05.2019 08:26


Քաղաքական խժդժությունների մեջ երեխաներին ներքաշելը նրանց իրավունքների ոտնահարում է նշանակում

Քաղաքական խժդժությունների մեջ երեխաներին ներքաշելը նրանց իրավունքների ոտնահարում է նշանակում

Նիկոլականներին հիշեցնել է հարկավոր, որ քաղաքական խժդժությունների մեջ երեխաներին ներքաշելը նրանց իրավունքների ոտնահարում է նշանակում: Այսօր մարդիկ դատարանի շենքի առջև հակաքոչարյանական թևի մեջ երեխաների են տեսել, նրանք կանգնած են եղել Քոչարյանին դատապարտող ինչ-որ պլակատներով:

Հիմարին էլ հասկանալի է, որ ոչ մի երեխա սեփական նախաձեռնությամբ այդպիսի բան չէր անի. նախ մտավոր առումով նրանք այդօրինակ վարքագիծ չեն դրսևորի, որովհետև նրանք դեռ հասուն մարդիկ չեն ու հեռու են այդպիսի բաներից, և ընդհանրապես նրանք անկարող են Քոչարյանի մասին ինչ-որ տարրական պատկերացումներ ունենալ, քանի որ նրա կառավարման տարիներին կամ ծնված չեն եղել, կամ էլ դեռ շատ փոքրիկ են եղել:

Անցյալ տարի, ապրիլ-մայիս ամիսներին, երբ էյֆորիան իր գագաթնակետին էր հասել, երբ բոլորը համատարած Սերժ էին մերժում, ես գրել էի ֆբ-ում, որ հանցագործություն է, երբ այդ ամենի մեջ երեխաների են ներքաշում. կարծում եմ բոլորն են հիշում, որ այդ օրերին դպրոցականների ներգրավվածությունը «հեղափոխության» մեջ համատարած էր:

Հիմա նորից եմ գրում ու հորդորում, որ հեռու մնան երեխաներից, չի կարելի երեխաներին գործիք դարձնել ու սեփական քաղաքական ինչ-ինչ նպատակների համար օգտագործել, դա երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարում է:

Ի դեպ, ո՞ւր են մեր, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչները, ինչո՞ւ նրանք երեխաների իրավունքների այսօրինակ ոտնահարումները չեն նկատում, թե՞ նրանց պատկերացմամբ երեխաների իրավունքների պաշտպանությունը սահմանափակվում է սեռական կյանքի մանրամասներին նրանց ծանոթացնելով միայն, որը իրականում ոչ թե նրանց իրավունքների պաշտպանություն է նշանակում, այլ ընդհակառակը, դա նույնպես նրանց իրավունքների կոպիտ ոտնահարում է:

Փաստորեն, այսօրվա դրությամբ ունենք իշխանություն ու այդ իշխանությանը աջակցող ինչ-որ կառույցներ, որոնք համակարգված կերպով ոտնահարում են երեխաների իրավունքները, սա կարևոր փաստ է, որը պետք է ֆիքսվի մեր կողմից:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը