Քաղաքական

14.05.2019 18:31

Դատախազները ԱԱԾ-ի նամակը թաքցրել են դատավորներից. Ռոբերտ Քոչարյան

Դատախազները ԱԱԾ-ի նամակը թաքցրել են դատավորներից. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյաանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ դատարանում միջնորդությունների քննարկման ժամանակ ԱԱԾ նամակը դատախազները թաքցրել են դատարանից։ Այսօր դատարանում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ խոսքը 2008 թ. փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայության՝ ոստիկանությանն ուղղված նամակի մասին է, որը հիմք էր հանդիսացել Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների համար։

«Դատախազները կալանավորման բոլոր գործընթացներում ԱԱԾ-ի այդ նամակը թաքցրել էին դատավորներից։ Մենք դա հայտնաբերել ենք ընդհանուր քրեական գործը ստանալուց հետո։ Կարևոր է այն փաստը, որ դատախազները, ինչպես նաև քննիչը, թաքցրել են խափանման միջոցի հարցը քննած դատավորներից, և պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել այդ հարցի շուրջ դիրքորոշում հայտնել», - դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Բացի այդ, երկրորդ նախագահը նշեց, որ պաշտպանական կողմին չեն ներկայացվել նաև ԱԱԾ-ի կողմից փետրվարի 24-ից մինչև մարտի 2-ը 300-350 էջ հավաքված նյութերը։ Ավելին՝ նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քրեական գործի շրջանակներում 800-ից ավելի մարդ է հարցաքննվել, բայց նրանցից միայն մեկն է ԱԱԾ աշխատակից։

«Սա ասում եմ՝ ուղղակի, որ գործի որակից պատկերացում ունենաք հենց այս փուլում»,-հայտարարեց Քոչարյանը՝ դիմելով նիստը նախագահող դատավորին։

Պաշտոնաթող նախագահի գնահատմամբ՝ նախաքննություն իրականացվել է ուղղորդված եւ իր նկատմամբ կողմնակալ մոտեցում է տեսնում:

«Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, և քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան և այստեղ հարցաքննվեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։