Կարծիք

14.05.2019 18:19


Հեղափոխական Դեյներիսը

Հեղափոխական Դեյներիսը

Որն է «Գահերի խաղի» մեսիջը։
Գրքի անվանումն է «Սառույցի ու կրակի մասին երգը»։

Դեյներիսը վառեց քաղաքը ու այրեց աննպատակ։ Բոլորը հույս էին կապում իր հետ, իսկ նա ցանկանում էր աշխարհը դարձնել իդեալական։ Ինչու նրա մոտ դա չստացվեց։ Դեյներիսը ռոմանտիկ աղջիկ է, նրա հետ վատ են վարվել։ Փախչել է երկրից, տառապել է, իրեն նվաստացրել են, բոլորը դավաճանել են ու ինքը անմահների բանակ է ստեղծում՝ խոստանալով բոլորին երջանիկ ապագա։ Սակայն Դեյներիսի մոտ շատ ատելությունը էր կուտակվել ու մտքի մթագնության պահին նա ավերում է այն աշխարհը, որին խաղաղություն էր ցանկանում։ Կրակի մեջ հպարտ քաղաքացիները՝ երեխաներ ու ծերեր, այրվում են։ Դեյներիսը հերոս էր, ով փրկեց աշխարհը մեռյալներից, բայց իրեն չկարողացավ զսպել՝ սառույցից աշխարհը փրկեց, սակայն ինքը աշխարհը կրակի մատնեց։

Իր մեջ ատելություն կրողը չի կարող նոր աշխարհ ստեղծել։

Մի՛ ատի, դա է ֆիլմի ուղերձը։ Ատելությունը կուրացնում է։ Դեյներիսը հեղափոխական էր ու երազում էր սիրո ու հանդուրժողականության մասին, բայց վերջացրեց ատելությամբ ու անհանդուրժողականությամբ։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը