Լրահոս

14.05.2019 17:40

Երևանում բախվել են թիվ 58 երթուղու «ԳԱԶել»-ը և ևս 3 մեքենաներ. կա վիրավոր

Երևանում բախվել են թիվ 58 երթուղու «ԳԱԶել»-ը և ևս 3 մեքենաներ. կա վիրավոր

Երեւանում այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 15։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ Գոշ գազի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 35 ՏA 404 համարանիշի, մարդատար Газель մակնիշի 5020 Տ համարանիշի, Skoda մակնիշի 10 ԼԼ 902 համարանիշի եւ Mercedes մակնիշի 34 RC 311 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

Մարդատար Газель-ը սպասարկում է թիվ 58 երթուղին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։

Նշված հատվածում երթեւեկությունը մասամբ դարձել է անկառավարելի, քանի որ վարորդները չեն զիջում միմյանց, իսկ բախման հետեւանքով էլ մեքենաները հատնվել են Ռուբինյանց փողոցի եւ Ռուբինյանց նրբանցքի մեջտեղում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։