Քաղաքական

14.05.2019 17:39

«Ուղղորդված քննություն են կատարել». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Ուղղորդված քննություն են կատարել». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի երկու նախկին անդամները գան եւ հարցաքննվեն դատարանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն դրվագին, թե, իբր, ինքը ՍԴ դատավորների վրա ճնշում է գործադրել։

Նշենք, որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում կա դրույթ, համաձայն որի՝ ինքը ժամանակին ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ։

Այսօրվա դատական նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց հարցաքննել այն ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Նազարյանին եւ Վալերի Պողոսյանին։

Քոչարյանի մյուս պաշտպան Ռուբեն Սահակյանի խոսքով՝ քրեական գործում առկա չէ որեւէ ցուցմունք, որը կհիմնավորի այն մեղադրանքը, որն առաջադրված է Սահմանադրան դատարանի անդամների նկատմամբ ենթադրյալ ճնշումներ գործադրելու համար. «Առանց այդպիսի ցուցմունքների՝ բացառվում է, որ վարույթն իրականացնող մարմինը, դատախազությունը թույլ տային, որ գործը հասներ դատարան, եւ մեղադրանք առաջադրվեր։ Սա նշանակում է, որ կան ՍԴ անդամներ, որոնք հարցաքննվել են, սակայն որոնց ցուցմունքները թաքցվել են մեզնից, քանի որ առանց դրանց մեղադրանք լինել չի կարող»,–ասաց Սահակյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց, որ այս բոլոր հարցերի պատասխանը պետք է տրվեր քննություն իրականացնելու ժամանակ։

«Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, եւ քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Այն ժամանակ այս կարեւոր դրվագի վերաբերյալ ուղղորդված քննություն են կատարել։ Ընդամենը հարկավոր էր հարցաքննել այդ մարդկանց»,–ասաց երկրորդ նախագահը՝ ընգծելով այս գործով ՍԴ նախկին դատավորներին հարցաքննության կանչելու անհրաժեշտությունը։

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ նշելով, որ այդ հարցին կանդրադառնա դատաքննության այլ փուլում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։