Քաղաքական

14.05.2019 16:50

Դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը. Գագիկ Հարությունյանը չի հրավիրվի դատարան

Դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը. Գագիկ Հարությունյանը չի հրավիրվի դատարան

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը` այն պատճառաբանությամբ, որ ՄԻԵԿ-ի` նրանց կողմից հիշատակված հոդվածը չի պարտավորեցրել վկաների հարցաքննել այն փուլում, որ փուլում հիմա գտնվում է գործը:

Դատարանը հաշվի առավ նաև այն հանգամանքը, որ պաշտպանական կողմը նույն բովանդակությամբ միջնորդություն ներկայացրել է մայիսի 13-ին, որին հետագայում կանդրադառնան:

Պաշտպան Հայկ Ալումյանը առարկեց միջնորդությունը` նշելով, որ դատավորը կաշկանդված է: Վերջինս տեղին չհամարեց այդ արտահայտությունը և պնդեց, որ դատավորը կաշկանդված չէ և ոչ մի անձից կախված չէ:

Հիշեցնենք, որ փաստաբանները միջնորդել էին դատարան հրավիրելու Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին և մի քանի դատավորների։

Ըստ պաշտպանի՝ մեղադրանքում նշված է, որ ՍԴ-ի վրա ճնշում է գործադրվել. «Սակայն գործով հարցաքննված ՍԴ երկու դատավորներն էլ հերքել են ճնշման հանգամանքը, ընդ որում` մեղադրանքում նշված էլ չէ, թե կոնկրետ ում վրա է ճնշում գործադրվել»:

Պաշտպանի խոսքով` հիմնավոր կասկածի առկայության պարագայում իրենք միջնորդում են խափանման միջոցի հարցի քննության շրջանակում դատարան հրավիրել և հարցաքննել Գագիկ Հարությունյանին և ՍԴ մի քանի դատավորների:

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։