Քաղաքական

14.05.2019 15:10

ՀՔԾ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը

ՀՔԾ-ն մերժել է Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը

Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:

Այս մասին ‹‹Փաստինֆո››-ի թղթակցին հայտնեցին Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարին Օհանջանյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ դիմումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Կուսակցությունը իրավապահներին ուղղված դիմումում մեջբերել էր ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածը, որը պատգամավորին արգելում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։