«Հեռախոսային արդարադատությունը» և Փաշինյանի ԳասպարԻավարի «լողը» (տեսանյութ)
Եթե Ռոբերտ Քոչարյանի կալանավորման փուլում Նիկոլ Փաշինյանի գործիքը «հեռախոսային արդարադատությունն» էր, ապա դատավարության փուլում նա մնացել է փողոցային ծաղրածու և մասնագիտությամբ «պառկող» Գասպարիի, լպստած մազերով հաստիքային խեղկատակի ու նմանատիպ էլի մի քանիսի հույսին: Լևոնականները երեկ հոխորտում էին սոցցանցերում, սակայն այսօր գլուխները բնից դուրս չէին հանել ճիշտ այնպես, ինչպես իրենց առաջնորդը 2008թ. մարտի 1-ին:
Փաշինյանը հիմա ԳասպարԻավարի «լող» է տալիս՝ փորձելով արդար դատավարության իմիտացիա ապահովել, բայց Քոչարյանի «գործը» փլվել է դեռ դատը չսկսված: Միայն այն հանգամանքը, որ դատավորները մեկը մյուսի հետևից հրաժարվում էին «գործը» վերցնելուց, ևս մեկ ապացույցն է այն բանի, որ «գործը» ջուր է: Դատավորները դա լավ գիտեին ու մոմ էին վառում, որ հանկարծ «գործն» իրենց վրա չմնա: Միայն վարչական միջամտությունը ստիպեց մեկին դառնալ «քավության նոխազ»:
Բոլորն էլ հասկանում են, որ իրավիճակի անխուսափելի փոփոխության արդյունքում դատողները հայտնվելու են դատվողների կարգավիճակում: Խոսքը պատվիրատուների ու էնտուզիաստների, մասնավորապես ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի մասին է:
«Գործը» ջուր է, և դա է պատճառը, որ շատերը չեն ուզում մտնել այս կեղտոտ ու պատվիրված գործընթացի մեջ:
Դատավորների կամուկացն ու մեկ տարի առաջ Նիկոլին կալանավորելու միջնորդությամբ ԱԺ մտած, իսկ այսօր նույն Նիկոլի համար «ենիչերիի» ֆունկցիա կատարող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ջղաձիգ վիճակը մատնում են քայլարած իշխանության ներսում տիրող հոգեվիճակը:
Փաշինյանին հիմա հանցակիցներ, մեղսակիցներ ու մահապարտներ են պետք: Քչերն են, սակայն, համաձայնվում այդ կարգավիճակում հանդես գալ անպատվաբեր ու նաև վտանգավոր դերից:
Ի դեպ, դատավարությունը և դրան նախորդած քոչարյանամետ ակցիաները (2-րդ նախագահի աջակիցների դաշինքի առաջին հավաքը և Քոչարյանի գրքի շնորհանդեսը) պայթեցրեցին հերթական քարոզչական այն փուչիկը, թե, իբր, նրան աջակցողներ չկան:
Ժամանակը Փաշինյանի դեմ է աշխատում: Մարդիկ տեսնում են, որ Հայաստանում ոչ թե նոր իշխանություն է ձևավորվել, որը լուծելու է երկրի առաջ ծառացած խնդիրները, այլ ձևավորվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կցորդ իշխանություն:
Լևոնը մերժվել է 3 անգամ՝ 1996-ին, 1998-ին և 2008-ին: Կմերժվի նաև 4-րդ անգամ: Այս անգամ՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով:

Պետրոս Ալեքսանյան