Լրահոս

14.05.2019 14:35

«Աննման գրպանահատը». 62-ամյա Աննմանը միկրոավտոբուսներում գողություններ է անել

«Աննման գրպանահատը». 62-ամյա Աննմանը միկրոավտոբուսներում գողություններ է անել

Մայիսի 13-ին՝ ժամը 17.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին 88-ամյա մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ մայիսի 8-ին՝ ժամը 15.00-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 2 երթուղու միկրոավտոբուսի սրահում գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 42.000 ռուբլի, 13.000 դրամ եւ կուտակային քարտ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1957 թ. ծնված Աննման Ա.-ն:

Նույն օրը՝ ժամը 19.30-ին, Աննման Ա.-ն կամավոր ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանները պարզել են նաեւ, որ Աննման Ա.-ն մայիսի 11-ին՝ ժամը 20.30-ին, Դրոյի փողոցի 15 հասցեի մոտ թիվ 43 երթուղու միկրոավտոբուսի սրահում 60-ամյա մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել էր նույնականացման քարտ, լուսանկարներ եւ գումար:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ Աննմանը իր այս «մասնագիտությամբ» զբաղվում է շատ երկար տարիներ եւ պարբերաբար հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։