Կարծիք

14.05.2019 14:20


Նիկո՛լ, մնացել ես, փաստորեն, հայկազների հույսին

Նիկո՛լ, մնացել ես, փաստորեն, հայկազների հույսին

Երեկ ֆբ-ում հայտարարություն եղավ՝ ի պաշտպանություն Գասպարիի՝ գնալ դատարան։
Հետևելով հայտարարությանը՝ այսօր գնացի։
Էսպիսի արտահայտություն կա չէ՞. «Ոտքս կոտրվեր՝ չգնայի»։
Ի՞նչ տեսնեմ, հավաքվել է մի 15 վարկաբեկված, իրենց վաղուց սպառած ակծիվիստ ու ջղաձգված շարժումներ անելով, ժամանակ առ ժամանակ գոռում են (Ռոբիկ, մարդասպան)։
Վայ մեզ,որ մնացել ենք նման խեղկատակների հույսին, հիմա սա ի՞նչ էր, հիմա սրանք եկել էին ժողովրդի անունից խոսելու, հայտարարելու կամ պահանջելո՞ւ ,բա ասում են՝ ժողովուրդը պահանջում է ցմահ դատել Քոչարյանին, բա ո՞ւր էր էդ ժողովուրդը, ինչո՞ւ չկար, բա ո՞ւր էին Նիկոլին ներկայացնող, Նիկոլի աջակիցները, ո՞ւր էին Քոչարյանի ասուլիսը տապալողները, վայ, ի՞նչ եմ ասում, դրանք ասուլիսը տապալեցին հատուկ հանձնարարությամբ ու փոխարենը վարձատրվեցին պաշտոններով։
Հիմա էս մի խումբ քայլիստ, թռվռացողներին ի՞նչ էին խոստացել։
Չէ, սա արդեն լացելու չի, սա ողբալի վիճակ է, երբ երկրիդ միակ ընդդիմադիրը Հայկազն ու հայկազանմաններն են։
Նիկո՛լ, մնացել ես, փաստորեն, հայկազների հույսին։
Կրկեսը շարունակվում է։

Իրինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը