Լրահոս

14.05.2019 13:55


Կրակոցներ Երևանում. կա վիրավոր

Կրակոցներ Երևանում. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 13-ին, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Երևանում։ shamshyan.com–ի փոխանցմամբ՝ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վերնանցումի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ կրակոցներ են հնչել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 09։15-ի սահմաններում Բադալ Մուրադյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել Opel մակնիշի ավտոմեքենայի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 59-ամյա Գարեգին Դիվանյանի միջև, որի ժամանակ Opel-ի վարորդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր մոտ եղած գազային ատրճանակով 2 անգամ կրակոցներ է արձակել Գ. Դիվանյանի ուղղությամբ, ով էլ դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են Opel-ի վարորդի ինքնությունը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը