Իշխանությունները փորձում են ազդել դատարանի որոշման վրա (լուսանկար)
Երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ որոշ պաշտոնյաներ քաղաքացիական ակտիվիստից այդպես էլ չվերածվեցին պաշտոնյայի, նա իրոք ճիշտ էր: Առաջարկում եմ ձեզ դիտել գրառմանս կից լուսանկարները և դուք կտեսնեք, որ իշխանության այս կամ այն օղակում աշխատող անձինք ուղիղ և կողմնակալ կարծիք են հայտնում Ռոբերտ Քոչարյանի դատական գործի վերաբերյալ:
Մարդիկ պարզապես չեն հասկանում, որ դա անգամ միջազգային դատարանում կարող է ընկալվել որպես իշխանությունների բացահայտ կողմնակալ վերաբերմունք քաղաքական երանգներ և հնչեղություն ունեցող քրեական գործի վերաբերյալ: Համամիտ եմ, որ սրանք վերին էշելոնի իշխանականներ չեն, բայց դատական գործընթացը նոր է սկսվել և վաղը մյուս օրը ինչ իմանաս՝ էլ ով ինչ է խոսելու: Մեր գործն է միայն ֆիքսել եղելությունը:

Կարինե Մամիկոնյանի ֆեյսբուքյան էջից