Հեմոդիալիզի գնումների հայտնի քրեական գործում շրջանառվում է նաեւ Սամվել Ալեքսանյանի անունը
«168 ժամ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հեմոդիալիզի գնումների հայտնի գործընթացում, պարզվում է, շրջանառվում է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը: Այն երկու ՍՊԸ-ներից մեկը, որոնց նկատմամբ ապրիլի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, 168.am-ին հասած հավաստի տեղեկություներով՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունն է: Հիշեցնենք, այս երկու ընկերությունների նկատմամբ քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել արհեստականորեն համապատասխանեցված տեխբնութագրերով արված ստվերային գործարքները գնումների գործընթացում:
Արդյունքում՝ հեմոդիալիզի սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են 3 բժշկական հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով: Հիշեցնենք, 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեռևս մարտ ամսին ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը կանխազգալով դեպքերի զարգացող սցենարը՝ իր աշխատակազմին հրահանգել էր՝ արագ ավարտել հեմոդիալիզի սարքավորումների հետ կապված մութ պատմությունների ուսումնասիրությունները: Մարտի սկզբին նա ամբողջական փաթեթով հանդերձ եղել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Նկատելով, որ համապատասխան ցուցումներ չկան, ՊՎԾ բացահայտումները կառավարության ղեկավարի կողմից անարձագանք էին մնացել, հաջորդ քայլին Դավիթ Սանասարյանը դիմել էր նաև ՀՀ գլխավոր դատախազին: Նույն թղթապանակը՝ հեմոդիալիզի բժշկական սարքավորումների ներկրման և պետության հետ մութ գործարքների բացահայտումներով հանդերձ, իր ինքնապաշտպանության համար նա հանձնել էր ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ ընթացքում էր, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ՊՎԾ պաշտոնյաների նկատմամբ հայտնի քրեական գործում կտրուկ շրջադարձ եղավ, և, ինչպես տեղեկացրել էինք, սլաքներն ուղղվեցին այլ պաշտոնատար անձանց ուղղությամբ: Շատ չանցած՝ ազատ արձակվեցին ՊՎԾ երկու աշխատակիցները՝ Գոռ Խաչատրյանը և Սամվել Ադյանը, ինչպես նաև՝ Սամվել Ադյանի հետ փոխկապակցված կալանավոր, «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվեց երկրից չհեռանալու մասին ստորագրություններով: Գլխավոր դատախազությունը, իհարկե, պատճառաբանեց, թե՝ «որոշումն ընդունվել է այս անձանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու և քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով», սակայն, երբ այս դեպքերին զուգընթաց պրոցեսներ զարգացան, հանկարծ քրեական գործում ներգրավվեց նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ մեղադրյալի կարգավիճակով, պարզ դարձավ, որ այս թեման ենթաշերտեր ունի: Չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ հնչեղություն ստացած քրեական գործի նյութերում արծարծվում է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունը: 600 մլն դրամի հասնող գործարքի մասին, որում ակնհայտ իրավական խախտումներով նախապատվություն է տրվել «F…» ընկերության կոնկրետ մոդելի ապրանքին, վարկած կա, որ տեղյակ է եղել նաև նախարար Արսեն Թորոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: