Մադուրոյի կողմնակիցները գրավել են ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանատունը
ԱՄՆ-ի մայրաքաղաքի ոստիկանությունը չի կարողացել Վենեսուելայի օրինական իշխանություններին պաշտպանող ակտիվիստներին ստիպել լքելու Վաշինգտոնում այդ երկրի դեսպանատունը, որում նրանք տեղավորվել են: Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, ոստիկանները դիրքեր են գրավել համալիրի դարպասի մոտ, որը փակված Է շղթաներով ու կողպեքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ոստիկանների մի մասը մտել Է դիվանագիտական ներկայացուցչության շենք եւ բանակցություններ վարել ակտիվիստների, մասնավորապես, Մարա Վերհեյդեն-Հիլլիարդի՝ Քաղաքացիական արդարադատության համար գործընկերության փաստաբանի հետ: Հինգ րոպե տեւած բանավեճից հետո ոստիկանությունը հեռացել Է շենքից՝ արգելափակելով դրսից մուտքն այնտեղ, իսկ ակտիվիստները վերադարձել են երկրորդ հարկ:
Վենեսուելայի իշխանությունները դեսպանության շենքում ամերիկացի ոստիկանների հայտնվելը գնահատել են որպես միջազգային իրավունքի խախտում: Վենեսուելացի բոլոր դիվանագետներն ԱՄՆ-ն լքել են տակավին ընթացիկ տարվա ապրիլին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը։