Քաղաքական

14.05.2019 10:05

Ադրբեջանասեր Ասյա Խաչատրյանի ընկերը ևս պայքարում է Քոչարյանի դեմ

Ադրբեջանասեր Ասյա Խաչատրյանի ընկերը ևս պայքարում է Քոչարյանի դեմ

Politik.am-ը գրում է․ «Մարտի 1-ի գործով առաջին դատական նիստն էր։ Դատական նիստին մասնակցելու էին եկել նախագահ Քոչարյանի մի քանի տասնյակ աջակիցներ։ Մասնակցելու էին եկել նաև նոր իշխանությունների երկու աջակիցներ՝ Վարդգես Գասպարին և Ջիվան Աբրահամյանը։

Վարդգես Գասպարիի մասով ամեն բան պարզ է և կարծում ենք առավել մանրամասնելու կարիք չկա։ Հետաքրքիր է, թե ի՞նչ էր անում Ջիվան Աբրահամյանը։ Նա ամիսներ առաջ պայքարում էր գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ։ Ջիվան Աբրահամյանը մտերիմ հարաբերություններ ունի ադրբեջանասեր Ասյա Խաչատրյանի հետ։

Հետաքրքիր է, որ Ջիվան Աբրահամյանը նախկինում երբեք հայտնի չի եղել, որպես ակտիվիստ և առավել հայտնի դարձավ այն ժամանակ, երբ սկսեց ընկերություն անել ադրբեջանցի զինվորականի հետ սիրային պատմություն ունեցող Ասյա Խաչատրյանի հետ։ Այս դեպքում առաջացող հարցերին կարծում ենք նաև անվտանգության մարմինները պետք է պատասխանեն»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։