Կարծիք

14.05.2019 09:45


Դատախա՞զ, թե՞ Նիկոլի ստրուկը․ այս է խնդիրը

Դատախա՞զ, թե՞ Նիկոլի ստրուկը․ այս է խնդիրը

Դարեր ի վեր ծախու և դավաճան իրավապահները քայքայել են պետությունների հիմքերը: Քաղաքական պատվեր կատարող ստոր պաշտոնյաներ եղել են միշտ: Բայց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանը գերակատարեց պատվեր կատարող, էժանագին մարդու բոլոր չափանիշները:

Ծառայամիտ այս անձնավորությունը դատարանի դահիճում, նախագահ Քոչարյանի ներկայությամբ, ուղղակի ողորմելի տեսք ուներ: Նա մերթ քրտնում էր, մերթ կապտում, մերթ շնչահեղձ լինում: Որքան հոգեպես հանգիստ էր Քոչարյանը, այնքան խղճուկ ու մոլորված էին պաշտպանական կողմի ներկայացուցիչները:

Արթուր Դավթյան, դու էլ գիտես, որ կյանքում ինչ արել-արել ես, այս մեկը չես մարսելու: Դու կոպտորեն ոտնահարում ես արդարադատությունը, և դիշովկայի հոգեբանությամբ ես մոտենում գործին: Միայն թե չկորցնես պաշտոնդ, երևի դա ես մտածում: Բայց երկար մտածելու դեպքում պետք է հասկանաս, որ վաղը չէ մյուս օրը ինքդ ես կանգնելու դատարանի առաջ:

Այնպես որ, այսօր գնա, մի հատ լավ մտածիր՝ դու իրավաբա՞ն ես, դու դատախա՞զ ես, թե ամենավերջին չմոն, որին օգտագործում են, հետո դեն շպրտում:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը