Մեկնաբանություն

14.05.2019 11:35


Նպատակը (աթոռը) արդարացնո՞ւմ է միջոցը (էժանագին շոուն). տեսանյութ

Նպատակը (աթոռը) արդարացնո՞ւմ է միջոցը (էժանագին շոուն). տեսանյութ

Օրերս Նիկոլ Փաշինյանը մասնակցեց գործարար Վարդանյանների ընտանիքի կառուցած այգու բացմանը։ Ցայտաղբյուրից ջուր խմեց ու անցավ ջրի տակով։

Ամեն ինչ լավ էր, բայց մնացել էին վատ հիշողությունները։ Նստվածք կար։ Նստվածքն այդ պայմանավորված էր այգու շինարարության փուլում Փաշինյանի հեղափոխական ու «քաղաքացիական» թիմակիցների վայրենությամբ։

Հեղափոխականներին այգու վրա «ֆաս» հրամանն էին տվել, քանզի խնդիր էր դրված աղմուկ բարձրացնել ու նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնանկությանը հասնել, որպեսզի «սուպեր մամա» Ռոզան Հայկոն քաղաքապետ դառնա։ Ու դարձավ։

Այն օրերին Նիկոլենք ուղղորդում էին այգու շինարարության դեմ վանդալիզմը, քանզի «փրկենք քաղաքը բարբարոսներից» թատրոնն իրենց աթոռային հաշվարկների մեջ էր մտնում։

Հիմա արդեն այլ փուլ է։ Աթոռներն արդեն իրենց տակ են, և կարելի է մոռանալ, թե ինչ էժանագին շոուներ էին սարքում Նիկոլենք այգու շինարարության դեմ։ Մոռանալ ու լայն բացված բերանով մասնակցել այգու բացմանը։

Նիկոլ Փաշինյանն ու Հայկ Մարությանն արդեն դրական են արտահայտվում այգու մասին։

Հետաքրքիր է, իսկ ո՞ւր կորան այն «դիշովկեքը», որոնք շինարարության փուլում պաստառներն էին պատառոտում և պատռում իրենց հետույքները, իբր, քաղաքի տեսքի ու ծառերի մտահոգությամբ։ Դրանց մի մասն «Իմ քայլում» է։ Բա մյուսներին պատգամավորական մանդատ, ավագանու աթոռ կամ այլ պաշտոն տեսնես հասա՞վ։

7or.am

Հ.Գ.։ Երբ Նիկոլ Փաշինյանը մուտիլովկաներով զբաղվող «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրն էր ու քաղաքական հաճախորդությամբ էր զբաղված, քննադատում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում կառուցված Հյուսիսային պողոտան։ Նա վիրտուալ հանրահավաքներ ու ակցիաներ էր կազմակերպում Երևանի արտաքինը դրականորեն փոխած ու այցեքարտ դարձած պողոտայի դեմ ճիշտ այնպես, ինչպես Վարդանյանների ստեղծած այգու դեմ պայքարիստները։

Հիմա Փաշինյանը «ժողովրդի վարչապետ» է դարձել ու դրսից եկած բարձրաստիճան հյուրերին տանում է Հյուսիսային պողոտա, որպեսզի ցույց տա, թե ինչ լավ տեղեր կան Երևանում, որպեսզի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու իր սիրելի երաժիշտ Էլթոն Ջոնի հետ սելֆիներ անի, որպեսզի ուրիշների կառուցածի ֆոնին իր ապաշնորհությունը թաքցնի։

Այս խորագրի վերջին նյութերը